Այսօր Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է «Ընտրական համակարգերի միջազգային մասնագիտական կենտրոն» հասարակական կազմակերպության պատվիրակության անդամներին, ովքեր Ղարաբաղ են ժամանել խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով։
Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը կարևորել է միջազգային դիտորդների մասնակցությունը Ղարաբաղի խորհրդարանական ընտրություններին՝ ընտրական համակարգի կատարելագործման և ժողովրդավարության ամրապնդման համատեքստում։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ հնարավորություն են ստեղծում հաստատելու Ղարաբաղի ժողովրդի հավատարմությունը մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին։