Նախագահը հաստատել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում հաղթող ճանաչված անձանց ցուցակը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքը

Հայաստանի նախագահը հաստատել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը։

ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող էին ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ արտաքին գործերի նախարարը հաղթող ճանաչված թեկնածուների ցուցակը անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին սահմանված պահանջների և ընթացակարգերի պահպանմամբ կներկայացնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով: