Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանը, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանը և վարչական դատարանի դատավոր Լիանա Հակոբյանը:
Այս մասին հայտարարել է թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը՝ հավելելով, որ հաղթող մասնակիցների ցուցակը ներկայացվելու է նախագահին: