ՌԴ դատախազները Գյումրիի գործով կարող են որպես մեղադրող հանդես գալ

Վալերի Պերմյակովը հարցաքննության ժամանակ, արխիվ

Ռուսաստանի դատախազության ներկայացուցիչները կարող են որպես մեղադրող կողմ հանդես գալ Գյումրու սպանդի գործով դատավարությունում:

«Կարծում եմ, որ այո», - լրագրողների հարցին ի պատասխան ասել է Ռուսաստանի գլխավոր զինվորական դատախազ Սերգեյ Ֆրեդինսկին:

«Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ Ֆրեդինսկին հավելել է, որ այդ մասին առայժմ խոսակցություն չի եղել, բայց իր կարծիքով՝ հենց այդպես էլ կլինի:

Ռուսաստանի գլխավոր զինդատախազի խոսքով՝ զինվորական դատախազությունը պատրաստ է միանալ գործին: