Կենտրոնական բանկն այսօր հայտարարել է հերթական 4 միլիոն ԱՄՆ դոլարի վաճառքի աճուրդ։
Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ՝ առևտրային բանկերի կողմից ԱՄՆ դոլարի նկատմամբ պահանջարկ չի ներկայացվել, հետևաբար աճուրդը չի կայացել։
Հիշեցնենք, որ երեկ նույնպես ԿԲ-ի հայտարարած 4 միլիոն դոլարի վաճառքի աճուրդը չկայացավ առևտրային բանկերի կողմից պահանջարկի բացակայության պատճառով։
Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով Կենտրոնական բանկը որոշեց դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ սակարկությունների միջոցով իրականացնել արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։