180 հազար դրամ՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովի մասնակիցների մուտքի արտոնագրերի համար

Կառավարությունն այսօր 180 հազար դրամ հատկացրեց Սփյուռքի նախարարությանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 19-ից 21-ը Երևանում կայացած «Հայաստան-սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած սփյուռքահայերի մուտքի արտոնագրերի տրամադրման համար նախատեսված պետական տուրքը վճարելու համար:

Այսինքն՝ այդ համաժողովին մասնակցած օտար պետությունների քաղաքացիներ հանդիսացող սփյուռքահայերը, ժամանելով Հայաստան, չէին վճարել օրենքով սահմանված մուտքի արտոնագրի տուրքը և այդ վճարը Հայաստանի կառավարությունը այսօր վերցրեց իր վրա:

Սարգիս Հարությունյան