Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին այսօր Անկարայում քննարկել են Սիրիայում ստեղծված կացությունն ու «Իսլամական պետություն» խմբավորման դեմ համատեղ պայքարի հնարավորությունը:
Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Մոգերինին հայտարարել է․ - «Մենք քննարկեցինք Թուրքիայի տարածքով Սիրիա մեկնող իսլամիստ զինյալների շարժը կանխելու հարցը: Հուսով եմ, որ դրական արդյունքը տեսանելի կդառնա արդեն առաջիկա օրերին կամ շաբաթներին»: