Հարություն Սարգսյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ

Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Հարություն Սարգսյան

Կառավարությունը այսօրվա նիստում հավանություն տվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում Հարություն Սարգսյանի նշանակմանը:

Մինչ այս նշանակումը Հարություն Սարգսյանը Վայքի քաղաքապետն էր:

Սարգսյանի թեկնածությունը մարզպետի պաշտոնում առաջարկել էր իշխող Հանրապետական կուսակցությունը:

Վայոց Ձորի մարզպետի պաշտոնը թափուր էր երկու շաբաթ՝ Էդգար Ղազարյանի հրաժարականից հետո, ով նշանակվեց Լեհաստանում Հայաստանի դեսպան:

Սարգիս Հարությունյան