Վայոց Ձորի մարզպետը ազատվեց պաշտոնից

Հայաստանի կառավարության նիստը, արխիվ

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում բավարարեց իրեն Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից ազատելու՝ Էդգար Ղազարյանի դիմումը:

Ղազարյանը հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: «Ազատության» տեղեկություններով՝ նա նշանակվելու է Լեհաստանում Հայաստանի դեսպան:

Սարգիս Հարությունյան