ԼՂ ՊԲ․ Օգոստոսի 7-8-ը՝ հրադադարի 420 խախտում, 9000 կրակոց շփման գծում

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի զինծառայողները դիրքերում, արխիվ

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալներով՝ օգոստոսի 7-8-ը առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է շուրջ 420 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 9000 կրակոց:

«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում», - ասված է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրությունում: