Արարատի մարզի Այնթապ գյուղում համայնքի ղեկավարի թեկնածուներին վերաբերող նախընտրական պաստառներ չնկատեցինք, գյուղացիներից ոմանք ասում էին, որ քարոզարշավ՝ որպես այդպիսին չի իրականացվում:
Դեկտեմբերի 8-ին Այնթապում սպասվող գյուղապետի ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցության անդամ Կարեն Սարգսյանը և նախկին գյուղապետ, անկուսակցական Լևոն Թարվերդյանը, ով երկար տարիներ ղեկավարել է Այնթապ համայնքը:
Թարվերդյանն ասում է, որ շտաբեր չի բացել, քարոզարշավ չի իրականացնում, քանի որ գյուղում իրեն բոլորը ճանաչում են և իր կողքին են:
«Ես չորս անգամ ընտրված գյուղապետ եմ, չորրորդ անգամը՝ տարի երեք ամիս աշխատելուց հետո իմ դիմումի համաձայն եմ ազատվել աշխատանքից, քանի որ առողջության հետ խնդիր կար»,- ասաց Թարվերդյանը։
Այնթապի նախկին գյուղապետը պարզաբանեց մամուլում իր անձին առնչվող այն տեղեկությունը, թե գյուղապետի պաշտոնում աշխատելիս ինքը վաճառել է համայնքի սեփականություն հանդիսացող հողերը:
«Իմ ժամանակահատվածում ընդամենը վաճառվել է վեց հեկտար տնամերձ, որից 1000 մետր հողատարածքը 85 հազար դրամով գնել է էսօրվա գյուղապետը՝ իր քրոջ անունով։ Անօրինական ոչ մի բան չի եղել»,- ասաց նա։
Լևոն Թարվերդյանը թեև իշխող Հանրապետական կուսակցության նախկին անդամ է, սակայն այսօր ևս իրեն ՀՀԿ-ական է համարում.- «Ուղղակի քանի որ դիմումիս համաձայն դուրս եկա կուսակցությունից, ես անկուսակցական եմ էսօրվա դրությամբ, բայց ցանկացած պահի ես հանրապետական եմ դառնալու։ Եթե ես դիմում գրեի, որ ես ՀՀԿ անդամ եմ, կուսակցությունը ինձ կհրավիրեր, կասեր մեկը կա, դու հանի»։
Թեկնածուի խոսքով, գործող գյուղապետը իրեն է վերագրում տարբեր աշխատանքներ, որոնք արվել են ոչ նրա պաշտոնավարման ընթացքում:
Հարցին, թե իր կարծիքով արդարացի ընտրապայքա՞ր կլինի, Թարվերդյանը պատասխանեց, թե մինչև վերջ պայքարելու է, որ արդար լինի պայքարը։
Գործող գյուղապետ Հանրապետական Կարեն Սարգսյանը մեր այցելության պահին համայնքում չէր, ասացին՝ մարզպետարան է այցելել, ավելի ուշ նա հրաժարվեց հարցազրույցից, առաջարկելով բավարարվել համայնքի բնակիչների տված գնահատականներով:
Այնթափը մարզի ամենամեծ գյուղն է՝ 12 հազար բնակչով: Այստեղ քվեարկելու իրավունք ունի 6890 ընտրող: