Այդ փաստաթղթում, Հանրապետականի խոսնակի կանխատեսմամբ, կարձանագրվեն իրականացված համատեղ բարեփոխումներն ու աշխատանքները:
Իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա ավելի քան երկու ժամ տևած նիստում քննարկվել են ներկուսակցական ու ներքաղաքական հարցեր, անդրադարձ է եղել նաև արտաքին քաղաքական հիմնախնդիրներին:
Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովին մասնակցելուց զատ, Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը Վիլնյուսում ներկա է գտնվելու նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին:
Նախագահի այցը Վիլնյուս վկայում է մի կարևորագույն փաստի մասին՝ որ Հայաստանը շարունակելու է քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ, Հանրապետականի գործադիր մարմնի նիստին հաջորդած ճեպազրույցում հայտարարեց իշխող կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչ են ակնկալում Վիլնյուսում անցկացվելիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովից և ինչ փաստաթուղթ է ստորագրելու Հայաստանը, Շարմազանովը պատասխանեց․ - «Ըստ ամենայնի, Վիլնյուսում կընդունվի համատեղ հայտարարություն՝ Եվրամիություն - Հայաստան համատեղ հայտարարություն, որտեղ կարձանագրվի մեր իրականացրած համատեղ բարեփոխումներն ու աշխատանքները, և կարծում եմ՝ այդ հայտարարությունից կբխի, որ մենք պետք է շարունակենք մեր քաղաքական երկխոսությունը մեր եվրոպացի գործընկերների հետ: Որովհետև այս տարիների ընթացքում Հայաստան - Եվրամիություն համագործակցության արդյունքում և այդ քաղաքական բարեփոխումների անցկացման արդյունքում Հայաստանը դարձել է ավելի ժողովրդավար, և Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի իշխանությունները վճռական են՝ շարունակելու այդ քաղաքական բարեփոխումները, որովհետև դրանք բխում են մեր պետության շահերից»:
Հանրապետականի խոսնակի հավաստմամբ՝ Հայաստանի քաղաքականությունը հիմնական հարցերում լիարժեք ըմբռնում են և՛ պաշտոնական Բրյուսելը, և՛ Մոսկվան:
«Պարոն նախագահի այցը Վիլնյուս և մեր մասնակցությունը գագաթնաժողովին Արևելյան գործընկերության խոսում է մի կարևորագույն փաստի մասին՝ որ Հայաստանը պատրաստակամ է շարունակել քաղաքական երկխոսությունը եվրոպացի գործընկերների հետ, իսկ Ռուսաստանի Դաշնության նախագահի պետական այցը Հայաստանի Հանրապետություն խոսում է այն կարևորագույն փաստի մասին, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է խորացնել իր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ», - հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:
«Հնարավոր համարո՞ւմ եք, որ Հայաստանը ոչ հեռավոր ապագայում, այնուամենայնիվ, ստորագրի Ասոցացման համաձայնագիրը՝ մի բան, որն ակնկալվում է Ուկրաինայի պարագայում», - «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Հանրապետականի խոսնակը արձագանքեց․ - «Հայաստանը երբեք չի հրաժարվել ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ պարոն Պուտինի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը նշեց․ - «Մաքսային միության մեջ Հայաստանի Հանրապետության անդամակցումը չի նշանակում, որ մենք դադարեցնում ենք քաղաքական երկխոսությունը մեր եվրոպացի գործընկերների հետ»:
Վիլնյուսից հետո քաղաքական համագործակցությունը եվրոպացիների հետ պետք է շարունակվի, հավելեց Շարմազանովը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 2-ին Հայաստան կատարելիք այցից Հանրապետական կուսակցությունը դրական ակնկալիքներ ունի, հայտարարեց կուսակցության մամուլի խոսնակը: