Կռունկավարը՝ օդից կախված կարգավիճակում

Your browser doesn’t support HTML5

Կռունկավար Սուրեն Նյազյանը օդից կախված վիճակում է գտնվում: Ընդ որում, եթե գետնից 60 մետր բարձրությամբ կռունկի վրա աշխատելիս վստահ է, որ իր 31 տարվա աշխատանքային ստաժը աշխատանքի լավ որակի գրավականն է, նույն վստահությունը չկա արդեն գետնի վրա․ քանզի աշխատանքի դիմաց նա արդեն երկար ժամանակ է չի վարձատրվում: Ասում է՝ 180 հազար դրամ է իրեն պարտք «Գեղմար» շինարարական կազմակերպությունը, որտեղ մի ամիս աշխատելուց հետո առանց պատճառաբանության հեռացվել է աշխատանքից: