«Բրիտանական ավիաուղիներ»-ի` Հայաստանից դուրս գալու մասին հայտարարությունը արդեն որոշակի փոփոխությունների է հանգեցրել այս շուկայում:
«Լեւոն Թրավլ» ընկերության երեւանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Փափազյանի կարծիքով, հոկտեմբերից էականորեն կթանկանան բոլոր այն ուղղությունները, որտեղ մինչեւ այդ չվերթներ էին կատարում «Բրիտանական ավիաուղիներ»-ը: Այդ ուղղություններից մեկն մեծ պահանջարկ ունեցող դեպի Լոս Անջելես տարանցիկ չվերթն է:
Օրերս «Ամիստադ տուր» ընկերության տնօրեն Շուշաննա Ադամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ հայկական շուկայից «Բրիտանական ավիաուղիներ»-ի դուրս գալու պատճառ կարող են լինել նաեւ օդանավակայանում գործող բարձր վարձավճարները: «Լեւոն Թրավլ» ընկերության տնօրեն Անահիտ Փափազյանի կարծիքով, մեր օդանավակայանում վարձավճարները իսկապես բարձր են, մինչդեռ դա չի կարող շուկայից հեռանալու որոշման պատճառ լինել:
«Բրիտանական ավիաուղիներ»-ի շուկայից դուրս գալուց հետո, Փափազյանի կարծիքով, ընկերության փոխարեն չվերթների հիմնական հատվածը կիրականացնի «Էյր Ֆրանս» ընկերությունը:
«Ցանկալի կլիներ, որ «Էյր Ֆրանս» ընկերությունը ավելացներ իր չվերթները դեպի Փարիզ, մինչդեռ խոշոր ավիաընկերությունները իրենց չվերթները կազմակերպում են ամենաքիչը մեկ տարվա կտրվածքով, այսինքն հիմա հնարավոր է, որ նոր չվերթներ չլինեն», - հավելեց Անահիտ Փափազյանը:
«Էյր Ֆրանս»-ի հայաստանյան գործընկեր «Իքզեքյութիվ թրավլ» ընկերության տնօրեն Լեւոն Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ դեռ նման հարց չի քննարկվել, փոխարենը նշեց, որ իրենք էլ գոհ չեն օդանավակայանում գործող սակագներից:
Ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ այժմ քննարկում են հոկտեմբերից դեպի Լոնդոն ուղիղ չվերթներ սկսելու հարցը, իսկ ընդհանրապես տոմսերի գների բարձրացման հարց չի քննարկել:
Միջազգային ավիաշուկայի մեկ այլ խոշոր ընկերությունից` «Ավստրիական ավիաուղիներից» «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ որպես այլընտրանք հնարավոր է նաեւ օգտվել իրենց ծառայություններից:
Անահիտ Փափազյանը կարծիք հայտնեց, որ «Բրիտանական ավիաուղիներ»-ի հեռանալուց հետո հնարավոր է նաեւ, որ օդանավակայանի ծախսերի վերաբաշխում լինի, եւ ավիաընկերությունների համար վարձավճարները ավելի թանկանան, մինչդեռ օդանավակայանից փոխանցեցին, որ վարձավճարները հիմա համեմատած այլ երկրների նորմալ են, եւ «Բրիտանական ավիաուղիներ»-ի հեռանալուց հետո էլ չեն թանկանա: