Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այսօր հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը մերժի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, ապա ինքը նոր օրինագիծ շրջանառության մեջ կդնի:
Իր հերթին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը, ելույթ ունենալով «Արդարություն եւ զարգացում» կուսակցության համաժողովին, հայտարարել է, թե Ֆրանսիայի Սենատի կողմից հաստատված հայտնի օրինագիծը ռասիստական եւ անջատողական է, եւ այն արտահայտում է Եվրոպայում աճող ռասիզմն ու իսլամաֆոբիան: Էրդողանը կրկին շեշտել է, որ իրենք պատասխան քայլեր կձեռնարկեն: