Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրենքը, որը ընդունվել է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից, երկրի նախագահ Նիկոլա Սարկոզին կվավերացնի առաջիկա երկու շաբաթներին։ Այդ մասին «Ֆրանսպրես» լրատվական գործակալությանը հայտնել են Ֆրանսիայի նախագահի նստավայրից։
Ելիսեյան պալատից փոխանցել են, որ Սարկոզին չի պատրաստվում շեղվել օրենքների վավերացման ընթացակարգից, ինչը նշանակում է, որ նա կստորագրի օրենքը 15 օրվա ընթացքում։
Պաշտոնական Անկարան կտրուկ հակազդեցություն ցույց տվեց Ֆրանսիայի Ազգային ժողովում, ապա եւ Սենատում օրինագծի ընդունմանը` հույս հայտնելով, թե Սարկոզին այն չի վավերացնի։