Բելառուսի իշխանությունները արգելում են երկրից հաճախ դուրս գալն ու ֆլեշմոբեր անցկացնելը:
Եվրոպայի վերջին բռնապետությունը համարվող Բելառուսում երկուշաբթի օրը ուժի մեջ մտան միանգամից երկու փաստաթղթեր, որոնք է՛լ ավելի են սահմանափակում երկրի քաղաքացիների ազատ տեղաշարժվելու եւ հավաքների իրավունքները:
Զանգվածային միջոցառումների մասին օրենքում կատարված փոփոխություններով այդ երկրում արգելվում են նաեւ ֆլեշմոբերը, եւ նման ակցիաների համար կազմակերպիչները այսուհետ պետք է թույլտվություն ստանան իշխանություններից:
Բացի այդ, նախատեսվում է, որ միջոցառումների կազմակերպիչները, եթե դրանք պետական մարմինները չեն, պետք է գումար վճարեն ոստիկանությանը` իրենց անվտանգությունն ապահովելու համար:
Նոր օրենքը զգալիորեն մեծացրել է իրավապահ մարմինների լիազորությունները։ Իրավապահներին թույլատրվում է ոչ միայն համազգեստով, այլեւ քաղաքացիական հագուստով ներկա գտնվել զանգվածային միջոցառման վայրում, ֆոտո- եւ վիդեոնկարահանումներ անել, փակել տարածքի այս կամ այն հատվածը:
Իրավապահները իրավունք ունեն նաեւ դադարեցնել միջոցառումը, եթե դրանում «շրջապատի համար վտանգ» նկատեն:
Բելառուսի իշխանությունները չեն թաքցնում, որ մտահոգված են աշխարհում կատարվող իրադարձություններով, մասնավորապես` «արաբական գարունով»:
Նախօրեին ներքին գործերի փոխնախարար Եվգենի Պոլուդենը հայտարարել է, որ օրենքի հիմնական նպատակը թույլ չտալն է այնպիսի արտակարգ իրավիճակներ, որոնք տեղ են գտել Լիբիայում կամ Եգիպտոսում։
Միջազգային կազմակերպությունները կոչ էին արել Բելառուսի իշխանություններին այս փոփոխություններին օրենքի ուժ չտալ։ Դրանք, Եվրամիության, ԵԱՀԿ-ի կարծիքով, է՛լ ավելի կսահմանափակեն Բելառուսում հավաքների ազատության հիմնարար իրավունքը:
Մյուս փաստաթուղթը կառավարության որոշում է, որը նույնպես երկուշաբթի օրը ուժի մեջ մտավ:
Այդ որոշման համաձայն` Բելառուսի քաղաքացիները եւ նրանց մեքենաները այլեւս չեն կարող երկրի սահմանը հատել ավելի հաճախ, քան 8 օրը մեկ անգամ:
Բելառուսի իշխանությունները վստահեցնում են, որ այդ կարգադրությունը միայն տնտեսական նպատակներով է արվում` թույլ չտալու համար երկրից դուրս տանել վառելիքը, որը այժմ Բելառուսում զգալիորեն ավելի էժան է, քան հարեւան երկրներում:
Իշխանությունները պնդում են, որ մտահոգված են նաեւ սահմանային անցակետերում տիրող իրավիճակով, եւ հենց այդ պատճառով են երկրից մեկնողների համար 8-օրյա դադարի միջակայք սահմանել:
Կառավարության տվյալներով` էժան վառելիքը քաղաքացիներն երկրից դուրս են բերում հիմնականում հանգստյան օրերին, ինչը խանգարում է տուրիստական նպատակներով հանգստի մեկնող քաղաքացիների հոսքերին:
Որոշումը չի վերաբերում միայն մի քանի խումբ մարդկանց. այն չի տարածվում պետական մարմինների, զինված ուժերի, հատուկ եւ ուժային կառույցների աշխատակիցների, ինչպես նաեւ Բելառուսի դիվանագիտական ծառայության եւ գրանցված միջազգային կազմակերպությունների աշխատակիցների վրա:
Իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները արդեն հայտարարել են, որ Բելառուսի իշխանությունները գործում են Խորհրդային Միության ոգով, եւ մեկ որոշմամբ չի կարելի կտրել սերտ գործարար կամ բարեկամական կապերը, որ առկա են Բելառուսի եւ հարեւան երկրների միջեւ: