«ժամանակ» օրաթերթը գնահատում է Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքի նշանակությունը. - «Հանրահավաքի գլխավոր ինտրիգը, թերեւս, ոչ այնքան այն է, թե գործողությունների ինչ համալիր է ներկայացնելու Կոնգրեսը հասարակությանը, որքան այն, թե ինչ է լինելու նախորդ` սեպտեմբերի 23-ի հանրահավաքի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարության կապակցությամբ: «Ինչպես նշել եմ իմ նախորդ ելույթում, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու... Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում, որը կկայանա սեպտեմբերի 30-ին», - սեպտեմբերի 23-ի հանրահավաքում հայտարարել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը: Եվ ահա այսօր հանրահավաքի գլխավոր ինտրիգը, թերեւս, հենց սա է, թե բեկման ինչ հավաստիացում է ներկայացնելու Կոնգրեսի առաջնորդը... Դրանից նաեւ զգալիորեն կախված է լինելու Կոնգրես - հասարակություն հարաբերությունը, որովհետեւ եթե Տեր-Պետրոսյանին չհաջողվի ներկայացնել իսկապես բեկումնային իրողության հավաստիացում, ապա հասարակության մի զգալի մաս կարող է եւ դադարել այլեւս Կոնգրեսի որեւէ այլ հավաստիացում լուրջ ընկալելուց: Այդ իմաստով, սեպտեմբերի 30-ի հանրահավաքը իսկապես կարող է լինել, եւ թերեւս կլինի բեկումնային»:
«Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հարցին` ի՞նչ է անելու իշխանությունը, եթե սեպտեմբերի 30-ին Ազատության հրապարակում սովորականից շատ մարդ հավաքվի, ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը պատասխանում է. - «Այդ դեպքում իշխանությունը կքննարկի այն, ինչ առաջարկում է Հայ ազգային կոնգրեսը, այսինքն` իշխանությունը չի թողնի, որ իրադրությունը սրվի: Ինչպես միշտ` նախագահը գնում է այդ ճանապարհով, որպեսզի իրադրությունը չսրվի եւ հանդուրժողականությունը պահպանվի, թեկուզեւ հարցերը լուծվեն նաեւ ընդդիմության օգտին, որովհետեւ դա ընդդիմության օգտին չէ, փաստորեն` եթե հարցեր են լուծվում դրական, ապա դա ժողովուրդն է, հանրապետության օգտին է»:
«Առավոտ»-ը խորհրդածում է Հայաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջոն Էվանսի` երեկ հնչեցրած մի գնահատականի շուրջ: Հայաստանի ժողովրդավարության վիճակը գնահատելով 10 բալանոց սանդղակով` Էվանսը նշել էր 2.6 թիվը` առաջնորդվելով «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի առաջադրած «արդար կառավարման» պահանջներով: Թերթի խմբագիրն այս կապակցությամբ նկատում է. - «Քանի որ ես կրթությունս ստացել եմ նախորդ դարաշրջանում, ինձ ավելի հոգեհարազատ է 5 թվանշանից բաղկացած սանդղակը, եւ այդ դեպքում կստացվի, որ ժողովրդավարությանից մենք ստացել են «2-ից հանած» կամ, եթե դա ավելի լավատեսական է հնչում` «1-ին գումարած»: Գնահատականը, ինչ խոսք, օբյեկտիվ է եւ արտացոլում է այն վիճակը, որը ստեղծվել է «մարտի 1-ի» սպանդի եւ դրան հետեւած քաղաքական աննախադեպ հալածանքների պատճառով: Միանգամայն ճիշտ է եւ արդարացված է ամբողջ աշխարհը գնահատել մեկ միասնական սանդղակով, որպեսզի ոչ մի իշխանություն չկարողանա թաքնվել ազգային առանձնահատկությունների, մենթալիտետի, դավանանքի եւ այլ` գործի հետ կապ չունեցող երեւույթների հետեւում: Որոշ հարցեր, այնուամենայնիվ, ծագում են: Օրինակ, կա՞ն արդյոք այս հարցում անվիճելի եւ անվերապահ «գերազանցիկներ»: Եթե նույն «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան գնահատեր նույն Միացյալ Նահանգների վիճակը, արդյո՞ք գնահատականը «10» կլիներ: Դժվար թե: Պարզապես Ամերիկայում գյուղական ճանապարհները սարքելու կարիքը չկա, բոլորն արդեն սարքած են, ուստի ժողովրդավարության մոնիթորինգ անցկացնելու խնդիր չի դրվում: Երկրորդ` կարելի՞ է արդյոք ասել, որ 2006-ին, երբ այդ ծրագիրը հաստատվել էր, վիճակը ժողովրդավարության առումով ավելի բավարար էր, քան 2009-ին, երբ մասամբ կասեցվել էր: Չէ՞ որ 2003-ի ընտրությունները եւ 2005-ի սահմանադրական հանրաքվեն նույնքան խայտառակ էին, որքան 2008-ինը: Եվ քաղաքական ռեժիմն այդ տարիների ընթացքում բացարձակապես չէր փոխվել, իսկ վերջին ընտրություններից հետո իրականացված բռնությունները, մեծ հաշվով, այդ ռեժիմի դրսեւորումներն էին: Այնպես որ, ամերիկյան գնահատականները թեեւ արդարացի են, բայց` մի փոքր մակերեսային»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը մեկնաբանում է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է եկամտային մասի էական աճ: Թերթը գրում է. - «Չի բացառվում, որ քաղաքական որոշում է կայացված` բյուջեն էականորեն ավելացնել` գումարներ հավաքագրելով օլիգարխներից: Սա նշանակում է, որ երկրի քաղաքական դեմքերը որոշել են յուրայիններին «մեծ չափաբաժնով» բերել հարկային դաշտ եւ պարտավորեցնել աշխատել նոր խաղի կանոններով, ինչը, բնականաբար, նոր իրավիճակ է ստեղծում օլիգարխների համար: Իսկ նոր իրավիճակն իր հերթին լուրջ վտանգներ կարող է պարունակել նախընտրական այս տարում` առաջին հերթին հենց իշխանության համար: Առանց այդ էլ օլիգարխների վրա մեծ բեռ է դրված` հոգալու ընտրությունների ծախսերը: Այն է` անհավանական թվեր բաժանելով ազգաբնակչությանը` վերստին անցողիկ տոկոս ապահովել իշխանության եւ նրա թեկնածուի համար»:

Your browser doesn’t support HTML5