Կարմիր ճակատը «Բազե 2011»-ի առաջատար

«Բազե 2011»-ի փակման արարողությունը:

Օգոստոսի 24-ին Ազատության հրապարակում կայացավ «Բազե»-ի փակման հանդիսավոր արարողությունը, որի ընթացքում ճակատների լավագույն 9 մասնակիցները հանդես եկան Առնո Բաբաջանյանի երգերով:
Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում «Բազե 2011» ամենամյա համահայկական երիտասարդական հավաքը անցկացվեց օգոստոսի 20-ից 24-ը: Այս տարի «Բազե»-ն առանձնացավ իր տեւողությամբ եւ մասնակիցների քանակով: Առաջին անգամ «Բազե»-ին մասնակցելու ցանկություն էին հայտնել 1200 երիտասարդ, ինչն էլ «Բազե» վրանային ճամբարի անցկացման խթան հանդիսացավ:

Բյուրականում կայացած վրանային ճամբարը ազգային ուղղվածություն է ունեցել: Ճամբարականները սովորել եւ մրցել են ազգային երգերով, պարերով ու խաղերով:

Your browser doesn’t support HTML5

Կապույտ ճակատը «Բազե 2011»-ի առաջատար


Նարնջագույն ջոկատից Արմավիրը ներկայացնող Լիլիթն ու Անուշը պատմեցին. - «Սովորում էինք ազգային երգեր ու պարեր: Նաեւ կազմակերպել էին դասընթացներ, որի ընթացքում բացատրում էին, թե ինչ է նշանակում այս կամ այն պարային շարժումը: Մոռացված ազգային խաղերի մրցույթն էլ շատ հետաքրքիր էր»:

«Բազե» հավաքին մասնակցող շուրջ 350 երիտասարդներ Հայաստանից, Արցախից, Ջավախքից, սփյուռքից իրենց ուժերը չափեցին մարզական, մշակութային եւ ինտելեկտուալ մրցույթներում:

«Բազե» ճամբարի եւ հավաքի մասնակիցների ներկայությամբ Ազատության հրապարակում կայացավ փակման հանդիսավոր արարողությունը: Այս տարի հաղթող ճանաչվեց կարմիր ճակատը, իսկ կապույտ եւ նարնջագույն ճակատները զբաղեցրեցին 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները:

Your browser doesn’t support HTML5

Կապույտ ճակատը «Բազե 2011»-ի առաջատար