Արեւմուտքում որպես Ջորջիա հայտնի երկիրը մի քանի անուն ունի. հենց վրացերենում` Սաքարթվելո, հայերենում` Վրաստան, թուրքերենում` Գյուրջիստան, սակայն Գրուզիա անվանումը սկսել է նյարդայնացնել Վրաստանին:
Վրաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Նուգզար Ցիկլաուրին բացատրել է, թե որն է խնդիրը. - «Արեւմտյան երկրներում մեր երկիրը հայտնի է որպես Ջորջիա, Արեւելյան Եվրոպայում` որպես Գրուզիա, այս անունը ասոցացվում է այն փաստի հետ, որ Վրաստանը շուրջ երկու դար եղել է Ռուսական կայսրության մասը, եւ Գրուզիա բառը Արեւելյան Եվրոպայի երկրներում տարածվել է հենց Ռուսաստանի միջոցով»:
Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները սրված են 2008 թվականի օգոստոսյան պատերազմից ի վեր, եւ այժմ երկու երկրների պայքարը պաշտոնական Թբիլիսին նաեւ անվանումների մակարդակ է տեղափոխում: Վրաստանի արտգործնախարարությունը խնդրում է բարեկամ երկրներին` իրենց այլեւս Գրուզիա չանվանել:
Ներկայումս տասնյակից ավելի երկրներ են Վրաստանը անվանում Գրուզիա` Բուլղարիան, Բելառուսը, Չինաստանը, Սլովենիան, Հունգարիան, Բալթյան երկրները եւ այլն: Նրանցից դեռեւս միայն մեկ երկիր է իր համաձայնությունը տվել պաշտոնական գրագրության մեջ փոխել Վրաստանի անվանումը ` Հարավային Կորեան:
Սակայն Վրաստանի պաշտոնյաները դեռ լիահույս են, որ կարող են որոշ նախկին խորհրդային երկրների համոզել` ընդունել իրենց երկրի ժամանակակից անվանումը:
«Մենք պետք է շարունակենք մեր ջանքերը, որ այդ երկրները դադարեն օգտագործեն հին անվանումը եւ այն փոխարինեն երկրի ժամանակակից անվամբ` Ջորջիա», - ասել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Քալանդաձեն:
Այդ նպատակով արտգործնախարարությունը հրահանգներ է տվել համապատասխան դեսպանատներին` բանակցություններ վարել իրենց հյուրընկալող երկրներում:
Չեխիայում Վրաստանի դեսպան Նինո Նակաշիձեն ասել է, որ արդեն մեկ տարի է, ինչ նման խնդրանքով դիմել են չեխական իշխանություններին: «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան` Չեխիայի արտգործնախարարությունից հաստատել են, որ նման դիմում ստացել են, սակայն հրաժարվել են հայտնել` փոխելո՞ւ են անվանումը, թե՞ ոչ:
Նակաշիձեն Չեխիան ներկայացրել է որպես Վրաստանի մեծ աջակից եւ հերքել այն ենթադրությունները, թե պաշտոնական Պրահան իր որոշման մեջ կներառի Մոսկվայի հետ հարաբերությունների վերաբերյալ մտահոգությունը:
«Ես կարծում եմ, որ սա կապ չունի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հետ: Կարծում եմ, սա միայն լեզվական խնդիր է եւ տեղի պաշտոնյաների կյանքը կհեշտացնի, քանի որ յուրաքանչյուր անգլալեզու փաստաթղթում Georgia է գրված, մինչդեռ ներքին փաստաթղթերում պահպանվում է Գրուզիա անունը: Այսպիսով, միակ բանը, որ խնդրում ենք` օգտագործել մեկ անուն», - նշել է վրաց դիվանագետը:
Սակայն այլ երկրների պաշտոնյաներ ընդգծում են, որ այդ անվանումը արմատավորված է դարերով, եւ այնքան հեշտ չէ փոխել, որքան թվում է: Մագդա Նովակովսկան, ով աշխատում է Վրաստանում Լեհաստանի դեսպանատանը, նշել է, որ Գրուզիան Ջորջիա անվանելը նաեւ անպատճառ շփոթություն կառաջացնի ամերիկյան Ջորջիա նահանգի հետ:
«Լեհաստանի կառավարությունը դեռ հստակ դիրքորոշում չունի Վրաստանի խնդրանքի կապակցությամբ: Ինչն է բարդացնում այդ որոշումն ընդունելը` այն, որ Գրուզիա բառը խորը արմատացած է լեհերենում: Մենք պատմականորեն սերտ հարաբերություններ ունենք Վրաստանի հետ, եւ, կարծում եմ, շատ դժվար կլինի փոխել», - ասել է Նովակովսկան:
Վրաստանի ընդդիմադիր Հանրապետական կուսակցության անդամներից Դավիթ Զուրաբիշվիլին ընդգծել է, որ Վրաստանի այս նախաձեռնությունը վատ օրինակ է` այսպիսով առաջնահերթությունը տրվում է բառերին եւ ոչ թե գործերին:
«Դա սովորական բան է` յուրաքանչյուր երկիր տարբեր ազգերի կողմից տարբեր անվանումներ է ստանում համաձայն իր ավանդույթների: Այսքան ուշադրություն դարձնել այս անվանը` ուղղակի ծիծաղելի է: Ես կասկածում եմ, որ սա Միխեիլ Սահակաշվիլիի անձնական մտասեւեռումն է», - հայտարարել է վրաց ընդդիմադիր գործիչը: