Ի մի բերելով Հայաստանի տնտեսության մեջ առաջին կիսամյակում արձանագրված արդյունքները` Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ հանդիպիմանը հայտարարեց, թե երկրի տնտեսության «հիմնական շարժիչ ուժն ու լոկոմոտիվը այս տարի լինելու է արդյունաբերությունը»:
«Մեր գնահատականներով` աճողական դինամիկան առաջին 5-6 ամիսների ընթացքում 10 տոկոսից ավելի է կազմում արդյունաբերության ոլորտում, իսկ մայիս ամսին ընդհանրապես նախորդ տարվա մայիս ամսվա նկատմամբ մենք ունենք 25 տոկոսի աճ», - ասաց նախարարը` հավելելով, որ այդ աճն ամենեւին էլ հանքահումքային ոլորտի հաշվին չէ:
«Ամենաբարձր աճը հենց հանքարդյունաբերության ոլորտում չէ: Գրանցվել է, ասենք, մեքենաշինության ոլորտում, որովհետեւ, իհարկե, բազան է ավելի ցածր: Ե'վ մեքենաշինությունը, ե'ւ թեթեւ արդյունաբերությունը, ե'ւ ակնագործութան ոլորտում, ե'ւ մետալուրգիայի եւ հանքարդյունաբերության ոլորտում մենք ունեն աճ», - հայտարարեց Դավթյանը:
Նախարարը նշեց, որ ընթացող դրական զարգացումների մեջ էականը ոչ այնքան թվերն են, այլ այն հանգամանքը, որ արդեն ունենք ռեալ տեղաշարժ տնտեսության իրական հատվածում, ներդրումների եւ արտահանման ծավալների աճ, ինչն անցած տարվա մայիս ամսվա համեմատությամբ հասնում է մինչեւ 40 տոկոսի:
Նա վստահության հայտնեց, որ արձանագրված դրական միտումները առաջիկայում եւս շարունակվելու են:
Խոսելով գործարար միջավայրի բարելավման եւ տնտեսության ակտիվացման ուղղությամբ կառավարության իրականացրած աշխատանքների մասին` Տիգրան Դավթյանը մասնավորապես կանգ առավ 300 միլիոն դրամը գերազանցող ներդրումային ծրագրեր առաջարկող ընկերությունների նկատմամբ «առանձնահատուկ հարկային մոտեցում ցուցաբերելու»` պետության մտադրության վրա:
Հարկման նոր ռեժիմով նախատեսվում է, որ նման ընկերություններն ավելացված արժեքի հարկը կարող են վճարել 3 տարի ուշացումով: Դա, ըստ նախարարի, տրամաբանական է` պետությունը ձեռներեցներին հնարավորություն է տալիս կատարել ներդրումներ, գործարկել, աշխատել ու նոր միայն կատարել վճարումներ:
«Գործող ռեժիմով, ըստ էության, սարքավորումները մինչեւ ներմուծվելը, մինչեւ տեղադրվելը եւ գործարկվելը դու պարտավոր ես վճարել այդ հարկերը` ավելացված արժեքի հարկը: Մենք առաջարկում ենք դա անել ներմուծելուց, արտադրությունը իրականացնելուց հետո», - մանրամասնեց Դավթյանը` հույս հայտնելով, որ դա կխթանի ներդրումները:
Այս ռեժիմի շրջանակներում կառավարության կողմից արդեն հավանության են արժանացել մի շարք ընկերությունների ծրագրեր` մոտ 72 միլիարդ դրամի հասնող ընդհանուր ներդրումային փաթեթով:
Դիտարկմանը, որ ասվածը վերաբերում է խոշոր ընկերություններին, իսկ փոքր բիզնեսը, չնայած հավաստիացումներին, դարձյալ աջակցություն չի ստանում, նախարարը արձագանքեց. - «Շատ ճիշտ հարց էր: Հավատացնում եմ ձեզ, այդ հարցը մեզ էլ է մտահոգում»: Այնուհետեւ առարկեց. - «Եթե այդ շեմը չլիներ, ցանկացած մի սարք կարելի էր այդ շեմի տակ մտցնել: Երկրորդը` վարչարարության եւ կազմակերպման խնդիր կա, որովհետեւ ծրագրերը նայել, քննարկել, որոշումներ ընդունել, հավատացեք ինձ, բավականին դժվարին աշխատանք է: Եթե այդ շեմը չլինի, ուղղակի կառավարել այդ պրոցեսը շատ դժվար կլինի: Երրորդը, ըստ էության 300 միլիոնը դա այդքան էլ մեծ ծավալ չէ արտադրության համար»:
Նախարարը,այսուհանդերձ, հավաստիացրեց նաեւ, որ փոքր բիզնեսն էլ աչքաթող չեն անում. - «Փոքրի համար կան նաեւ այս պահի դրությամբ այլ հնարավորություններ: Օրինակ, ժամանակավոր ներմուծման ռեժիմի հետաձգում: Այնտեղ մենք շեմ չունենք, եւ ցանկացած 100 հազար դոլարի կամ 100 միլիոն դրամի կամ 50 միլիոն դրամի ներդրումը կարող է հետաձգման ռեժիմից օգտվել»:
Նախարարը խուսափեց մակրոտնտեսական հիմնական ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումներ անելուց: Նշեց սոսկ, որ, իր կարծիքով, առնվազն բյուջեով նախատեսված 4.6 տոկոսի աճը կունենանք:
Էկոնոմիկայի նախարարը նաեւ համոզմունք հայտնեց, որ մինչեւ տարեվերջ կնվազի սղաճի մակարդակը:

Your browser doesn’t support HTML5