Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչներն ասում են, որ միջազգային պատկան կազմակերպությունները եւ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն անտեսում են ղարաբաղյան հակամարտության հետեւանքով փախստական դարձած հազարավոր հայերի հիմնախնդիրները: Ադրբեջանահայերի համագումարի կազմկոմիտեի անդամներ Արարատ Ծատուրյանը եւ Նիկոլայ Բաբաջանյանը այս տեսակետը հայտնեցին փախստականների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում:
Ասուլիսին ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հավաստմամբ` ադրբեջանահայերի շահերը որեւէ կերպ ներկայացված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային օրակարգերում: Ազգագրագետի կարծիքով` այդ հանգամանքն առավել տագնապեցնող է` հաշվի առնելով հունիսի 24-ին կայանալիք Կազանի գագաթաժողովը, որի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները:
Խառատյանին, մասնավորապես, խիստ մտահոգել է մայիսին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը. - «Հայաստանը փախստականներին ընդունելու առաջին օրերից որդեգրել է հասարակության մեջ նրանց ինտեգրման քաղաքականությունը, երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը», - ասել էր Հայաստանի նախագահը:
«Բայց փախստականները ունեն իրենց օրակարգում այդ հարցը եւ անընդհատ դիմել են Հայաստանի իշխանություններին ամենատարբեր մակարդակներով իրենց պրոբլեմը քաղաքական քննարկման հարց դարձնելու համար: Նրանք ուզում են իրենց հայրենիքում ապրել, ուզում են ժառանգել իրենց մշակույթը», - ասաց Խառատյանը:
Ասուլիսին ներկա բանախոսները, արտահայտելով իրենց դժգոհությունը եւ զայրույթը, հարցնում էին, թե ինչո՞ւ պետք է փախստականների մասին միջազգային կոնվենցիաները վերաբերեն ում ասես, միայն ոչ ադրբեջնահայերին, ինչո՞ւ պետք է ղարաբաղյան բանակցություններում շոշափվեն միայն ադրբեջանցի տեղահանվածների շահերը, այն դեպքում, երբ մոտ 360 հազար ադրբեջանահայ փախստականների շահերն արդեն ավելի քան 20 տարի որեւէ տեղական կամ միջազգային ատյանում լուրջ քննարկման առարկա չեն դառնում:
Մինչդեռ ինչպես նշեց Ադրբեջանահայերի համագումարի կազմկոմիտեի անդամ Արարատ Ծատուրյանը, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ադրբեջանահայ փախստականները պատրաստ են վերադառնալ անգամ Բաքու եւ Սումգայիթ, եթե, իհարկե, լինեն անվտանգության համապատասխան միջազգային երաշխիքներ:
Ադրբեջանահայերի կազմկոմիտեի մեկ այլ անդամ` Նիկոլայ Բաբաջանյանը, անդրադառնալով ադրբեջանահայերի իրավական եւ սոցիալական պաշտպանության խնդիրներին, ասաց, թե Հայաստանում այդ իրավունքները խախտվում են գրեթե բոլոր` կրթության, առողջապահության, զբաղվածության եւ իրավական ոլորտներում: Իսկ կազանյան հանդիպմանն ընդառաջ Բաբաջանյանը իր կազմակերպության անունից հանդես եկավ հայտարարությամբ` մասնավորապես ընդգծելով, որ առկա է ընդամենը խոստման դիմաց տարածքները հանձնելու եւ այդ համատեքստում հայ փախստականների շահերը հերթական անգամ անտեսելու լուրջ վտանգ:
«Ուստի մենք այսօր լրջորեն քննարկում ենք Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի օրինական իրավունքների պաշտպանության բազմաթիվ, այդ թվում նաեւ ծայրահեղ գաղափարներ», - հայտարարեց Բաբաջանյանը:
Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւս անդրադարձավ փախստականների խնդիրների անտեսմանը` ընդգծելով նրանց հարկադրաբար Հայաստանի քաղաքացի դարձնելու անթույլատրելիությունը: Ըստ նրա Հայաստանի քաղաքացի են դարձել ավելի քան 80 հազար ադրբեջանահայ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ ադրբեջանահայ փախստականները ինքնակամ չեն ցանկանում դառնալ Հայաստանի քաղաքացի` այդպիսով լուծելով մի շարք խնդիրներ, Խառատյանը պատասխանեց. - «Իրավական իմաստով փախստական մնալը թույլ է տալիս վերադառնալ, փոխհատուցման, գուցե իրենց բարոյական կորուստների խնդիրը լուծել, իսկ մեր երկրի ներսում նաեւ միշտ հույս է եղել որոշ սոցիալական օժանդակություններ ստանալ»:
Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ փախստականների նկատմամբ որեւէ հարկադրանք չի կիրառվում եւ նրանց նաեւ բացատրվում է, որ փախստականների կարգավիճակից բխող արտոնությունները պահպանվելու են նաեւ քաղաքացի դառնալուց հետո: Եգանյանը նաեւ ճշգրտեց, որ 1997 թվականի դրությամբ Հայաստանում հաշվառվել է մոտ 311 հազար ադրբեջանահայ փախստական, ինչից հետո միգրացիոն բազմազան հոսքերի պայմաններում նոր հաշվառում չի իրականացվել: