Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը այսօր Թբիլիսիում հանդիպեց Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդի հետ:
Հանդիպումից հետո երկու հոգեւոր առաջնորդները Վրաց պատրիարքարանում ամփոփոցին իրենց երկօրյա հանդիպումների արդյունքները:
Ինչպես նախօրեին Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը, այնպես էլ այսօր Վրաց պատրիարքի հետ հանդիպումների ժամանակ Գարեգին երկրորդը բարձրացրել էր Վիրահայոց թեմի համար կարեւորագույն երկու խնդիրներ:
Դրանցից առաջինը` Վրաստանում հայկական եկեղեցու իրավաբանական անձի կարգավիճակի հարց է: Այս առթիվ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին ասել էր, որ ինչպիսի կարգավիճակ կունենա վրաց եկեղեցին Հայաստանում, նույն կարգավիճակն էլ կտրվի հայոց եկեղեցուն` Վրաստանում: Այսօր նույնպիսի հայտարարություն արեց նաեւ Վրաց պատրիարք Իլիա երկրորդը:
Ի պատասխան` Ամենայն Հայոց կաթողիկոսը նշեց, որ մինչ օրս վրացական համայնքը խնդիրներ չի ունեցել Հայաստանում:
Հայկական համայնքի մյուս պահանջը Վրաստանի հայկական եկեղեցիների պահպանությունն ու դրանք Վիրահայոց թեմին վերադարձնելու հարցերն են:
Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսն ասաց, որ թե՛ Վրաստանի նախագահի եւ թե' Վրաց պատրիարքի հետ հանդիպումները իրեն հուսադրել են, որ շուտափույթ կլուծվեն բարձրացված հարցերը: Իլիա երկրորդը, սակայն, նշեց, որ պահանջներն այս դեպքում երկկողմանի են:
«Եկեղեցիների մասին խոսելիս, չպետք է մոռանալ, որ երկու կողմերն էլ պահանջներ ունեն: Երկու կողմերն էլ ունեն փաստեր, փաստաթղթեր, որ Վրաստանում գոյություն ունեն հայկական, իսկ Հայաստանում` վրացական եկեղեցիներ», - հայտարարեց Վրաց պատրիարքը:
Խոսքը վերաբերում է Հայաստանի հյուսիսում, մասնավորապես Լոռու մարզում գտնվող քաղկեդոնական 5 վանքերին ու տաճարներին, որոնց մասին պնդումներ կան, թե վրացական են: Դրանց մեջ են նաեւ Ախթալայի եւ Քոբայրի միջնադարյան պատմական հուշարձանները, որոնք կառուցվել են վրացական թագավորական արքունիքի ներկայացուցիչների կողմից: Հայկական կողմը պնդում է, սակայն, թե դա չի նշանակում որ այդ տաճարները վրացական են:
Վրաց պատրիարքն ասաց, որ պատրաստ են կազմել գիտնականների հանձնախումբ, որը կքննարկի երկու կողմերի ներկայացրած փաստերը: Հայկական կողմը չի առարկել հանձնախմբի ստեղծմանը` համոզված լինելով, որ դրանք հայկական են: Այսօր վրաց պատրիարքի հետ հանդիպմանը Հայոց վեհափառը ասաց, որ Հայաստանում եւս պատրաստ են հատուկ հանձնախմբի միջոցով քննարկել վրացական կողմի ներկայացրած պահանջները:
Վրաստանի տարածքում գտնվող եկեղեցիների մասով վրացական կողմը վերապահումներ ունի հատկապես Թբիլիսիի Սուրբ Նորաշեն եւ Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցիների նկատմամբ:
Երկու երկրների հոգեւոր առաջնորդներն էլ կարեւոր համարեցին, որ առկա տարաձայնությունները խոչընդոտ չդառնան ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար:
Հանդիպումներից հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելեց միջնադարյան Մուղնեցոնց Սուրբ Գեւորգ եւ Սուրբ Նշան եկեղեցիներ: Սուրբ Նշանը 10 տարի առաջ այրվել է: Երկու եկեղեցիներում էլ այսօր հնագիտական պեղումներ են կատարվում Վրաստանի նախաձեռնությամբ:
Գարեգին երկրորդը այցելեց նաեւ հայ գրողների եւ հասարակական գործիչների պանթեոն, հանդիպեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին:

Վրաստան -- Գարեգին երկրորդն այցելում է Մուղնեցոնց Սուրբ Գեւորգ եկեղեցի, Թբիլիսի, 11-ը հունիսի, 2011թ.