Այսօր Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից պատժաժամկետի ավարտման կապակցությամբ ազատ արձակվեց 2002 թվականից բանտում գտնվող թուրքագետ, թարգմանիչ Մուրադ Բոջոլյանը։
Հարազատներից բացի նրան դիմավորելու էին եկել ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստներ՝ առավելապես երիտասարդական թեւից։
Բոջոլյանը Թուրքիայի օգտին լրտեսելու մեղադրանքով 2002 թվականին դատապարտվել էր 10 տարի ազատազրկման։ Թուրքագետը իրեն մեղավոր չի համարում եւ այդ մասին հայտարարեց նաեւ այսօր՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո։
Հիշեցնենք՝ նրա նախկին պաշտպանը դեռեւս 2002 թվականին հայտարարել էր, որ Բոջոլյանը իր մեղքն ընդունել է այնքանով, որ առանց համապատասխան մարմիններին տեղյակ պահելու՝ համագործակցել է թուրքական TV6 հեռուստաալիքի հետ։
Այդուհանդերձ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2009 թվականի նոյեմբերին մերժել էր Մուրադ Բոջոլյանի հայցը Հայաստանի Հանրապետության դեմ՝ այդպիսով ուժի մեջ թողնելով հայաստանյան դատական ատյանների վճիռները։
Հարազատների հետ ողջագուրվելուց հետո թուրքագետը պատասխանեց «Ազատություն» ռադիոկայանի հարցերին։
Հարցին՝ դուք ձեզ քաղբանտարկյալ համարո՞ւմ եք, Բոջոլյանը արձագանքեց. – «Քաղբանտարկյալ լինելու հանգամանքը ոչ թե անձն է որոշում, այլ հասարակությունը, որը տալիս է գնահատականը։ Ինձ թվում է, որ այս տարիների ընթացքում հասարակության մի զգալի մասը հասկացել է, թե որն է ճշմարտությունը»։
Անդրադառնալով Եվրադատարանի կողմից իր դիմումի մերժմանը՝ Բոջոլյանը նշեց. – «Հայցը մերժելը շատ հանելուկային պատմություն ունի, եւ ես մտադիր եմ այդ հարցով հետագայում զբաղվել»։
Նա նաեւ նշեց, որ երբեւէ քաղաքականությամբ չի զբաղվել, իսկ այժմ, ազատ արձակվելուց հետո, դեռեւս չի կողմնորոշվել, թե ինչով է զբաղվելու։
Այդուհանդերձ, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞ր քաղաքական ուժին է համակրում, Բոջոլյանն ասաց, թե համակրում է այն քաղաքական ուժին, որը պայքարում է Հայաստանը երջանիկ ժողովրդի երկիր դարձնելու համար։
«Այդ քաղաքական ուժը տվյալ պահին Կոնգրեսն է, բայց միայն Կոնգրեսի անունը տալ շատ սխալ կլիներ, որովհետեւ այստեղ ժողովուրդն է, որ ամբողջությամբ կանգնել է ոտքի, եւ ես շնորհակալություն եմ հայտնել համաժողովրդական շարժման բոլոր մասնակիցներին, որոնք հավատացին իմ անմեղությանը, եւ իմ կողքին կանգնեցին», – հավելեց Մուրադ Բոջոլյանը։
Իրավապաշտպան Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իր ղեկավարած կազմակերպությունն ու անձամբ ինքը Մուրադ Բոջոլյանին միանշանակորեն համարում են քաղբանտարկյալ։
Մեկ այլ իրավապաշտպան կազմակերպության՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը այլ որակում տվեց Բոջոլյանին։
«Նրա նկատմամբ իրականացված դատավարությունն ամբողջությամբ ապօրինի էր։ Այդուհանդերձ, Մուրադ Բոջոլյանին մենք համարում ենք ոչ թե քաղաքական, այլ խղճի բանտարկյալ», – «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արթուր Սաքունցը։

Your browser doesn’t support HTML5