Առանձնացնելով արծարծված, իր կարծիքով, հիմնական հարցադրումները` «Առավոտ»-ի խմբագիրը մեկնաբանում է. - «1. «Մարտի 1»-ը ձեռնտու է նրանց, ովքեր այդ իրադարձությունները շահարկում են: Սա խոցելի տրամաբանություն է: Այդ դեպքում ցանկացած հանցագործություն ձեռնտու է ոչ թե հանցագործին, այլ դրա զոհին, որովհետեւ հենց զոհն է պահանջում բացահայտել հանցագործությունը եւ պատժել ոճրագործին: Տվյալ դեպքում տուժողը ողջ հասարակությունն է: 2. «Մարտի 1»-ի հետաքննությունը չի զբաղվում արտակարգ դրության ռեժիմի մտցնելու իրավական հիմքերով: Ի՞նչ գիտի, ՀՔԾ-ն նրան զեկուցո՞ւմ է, թե ինչով է զբաղվում: 3. Եթե ընդդիմության առաջնորդը տանը նստելու փոխարեն փորձեր սանձել ամբոխը, հնարավոր կլիներ խուսափել զոհերից: Այս պնդման մեջ, հակառակը, իմ կարծիքով, կա տրամաբանություն: 4. «Պարտված թեկնածուն» հայտարարել է, որ պատրաստվում է գրավել նախագահական պալատը: Պարզապես սուտ է: Բայց այս բոլոր հարցերը, իմ կարծիքով, երկրորդական են: Ռոբերտ Քոչարյանը երեխա չի եւ շատ լավ գիտի, որ իրեն ոչ ոք չի պատրաստվում բռնել: Նույնիսկ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գա իշխանության, երկրորդ նախագահին ոչ ոք Հաագա չի ուղարկի: Պարոն Քոչարյանի գլխավոր ասելիքը քաղաքական է եւ, համապատասխանաբար, նախընտրական»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում մի իսկապես բացառիկ միտք է հայտնել. «Այն հանգամանքը, որ ընդդիմության քիչ թե շատ ակնառու ներկայացուցիչներից եւ ոչ մեկը որեւէ կերպ ֆիզիկապես չի տուժել, խոսում է այն մասին, որ ընդդիմադիր շարժման «գլխատմանն» ուղղված որեւէ միտումնավոր գործողություն նույնպես չի եղել»: Զուտ իրավական տեսանկյունից այս միտքը որեւէ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց հոգեբանական առումով բացառիկ կարեւորություն ունի: Քոչարյանը փաստորեն ասում է. «Ե'ս չեմ սպանել այդ տասը հոգուն, եթե ես սպանեի, ընդդիմության առաջնորդներին կսպանեի, ոչ թե շարքային ցուցարարների»: Ուշադրություն դարձրեք` այս փաստարկն ինքնին հրաշալիորեն բացահայտում է Քոչարյանի մարդկային նկարագիրը, բայց խնդիրն այն է, որ ընդդիմության առաջնորդները «որեւէ կերպ ֆիզիկապես չեն տուժել» բոլորովին այլ պատճառով: Եթե մեկնումեկը սպանվեր, իրադարձությունները հաստատ այլ ընթացք կունենային, ու հայտնի չէ, թե ինչպես կավարտվեր այդ ամենը»:
Մեջբերելով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից հետեւյալ հատվածը` «Արտակարգ իրավիճակը Երեւանում մտցվել է ՀՀ Սահմանադրության համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի` այն է` Ազգային ժողովի նախագահի եւ վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո եւ, այնուհետ, հաստատվելով խորհրդարանում»` «Երկիր» օրաթերթը բխեցնում է. - «Քոչարյանը` առավել քան թափանցիկ կերպով հասկացնելով, որ ընդունված այդ որոշման պատասխանատուն որքան ինքն է, նույնքան էլ այն ժամանակվա վարչապետ Սերժ Սարգսյանը եւ քաղաքական մեծամասնությունը` ի դեմս հանրապետական կուսակցության: Այսպիսով Քոչարյանը հասկացնում է, որ ինքը պետական իշխանության մյուս թեւերի ղեկավարների հետ հավասարաչափ պատասխանատվություն է կրում միայն արտակարգ իրավիճակ հայտարարելու համար եւ ոչ մի կապ չունի փողոցում տեղի ունեցած իրադարձությունների հետ»:
Հատված «ժամանակ» թերթի դիտարկումներից. - «Սերժ Սարգսյանին մնում է կամ հայտարարել, որ Քոչարյանն իր հետ ոչինչ չի խորհրդակցել, կամ պարզապես գնալ Քոչարյանի առաջարկած կոմպրոմիսային տարբերակին եւ, բացահատելով կոնկրետ մարդասպանների, առժամանակ նորից փակել Մարտի 1-ի թեման: Ընդ որում, այդպիսի զարգացումը կարող է համապատասխանել նաեւ ընդդիմության շահին, քանի որ գոնե սպանությունների անմիջական հեղինակների բացահայտումը կլինի ապահովված, այսինքն կլինի Մարտի 1-ի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ կատարված կոնկրետ քայլ, որն ընդդիմությունը կարող է ներկայացնել որպես իր պայքարի հերթական ձեռքբերում: Ընդ որում, Քոչարյանն առաջարկելով այդօրինակ զարգացման տարբերակ, կարծես թե կողմերին երաշխավորում է, որ ինքը կգոհանա դրանով եւ չի միջամտի ներքաղաքական գործընթացին, ընդդիմություն-իշխանություն երկխոսությանը: Դրա մասին է վկայում Ռոբերտ Քոչարյանի այն արտահայտությունը, թե փառք Աստծո, որ ինքը մասնակից չէ երկխոսությանը: Այսինքն, Քոչարյանի կոմպրոմիսային առաջարկը կարծես հետեւյալն է` դուք ինձ մի հասեք Մարտի 1-ի մասով, ես ձեզ չեմ խանգարի ներքաղաքական այս գործընթացում: Սակայն, այստեղ իհարկե հավանական է, որ Քոչարյանը ոչ թե հրաժարվում է իր քաղաքական հավակնություններից, այլ պարզապես դադար է վերցնում, թերեւս հուսալով, որ ընդդիմությունն ու իշխանությունը երկխոսությամբ չեն հանգելու ընդհանուր հայտարարի հիմնական հարցերում եւ առճակատումն ու ճգնաժամային վիճակը լինելու է անխուսափելի, ինչն էլ կարող է վեր հանել իր գործոնը Հայաստանի միջազգային գործընկեր մայրաքաղաքներում»:

Your browser doesn’t support HTML5