Հայ ազգային կոնգրեսի առաջիկա հանրահավաքը Ազատության հրապարակում անցկացնելու արտոնումը մերժելու կապակցությամբ «168 ժամ»-ը գրում է. - «Մարտի 17-ի հանրահավաքից հետո հնչած գնահատականների, վերլուծությունների ու կարծիքների համատեքստում Երեւանի քաղաքապետարանի կողմից ՀԱԿ-ի իրազեկումն ի գիտություն ընդունելը հասարակության մեջ վերջնականապես կխորացներ «արժանապատիվ գործարքի» մասին կասկածները: Իրականում, եթե իշխանությունը ցանկանար վարկաբեկել, հեղինակազրկել ՀԱԿ-ին, ապա առանց մտածելու կարտոներ ապրիլի 8-ի հանրահավաքը: Այսինքն` Երեւանի քաղաքապետարանի երեկվա մերժումն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան Կոնգրեսի հաջորդ հանրահավաքն ավելի «վճռական», «հուժկու» դարձնելու աջակցություն: Ի վերջո, ՀԱԿ-ին պետք է հաջորդ հանրահավաքին եւս որեւէ «անակնկալ» մատուցել, եւ դա կարող է լինել Ազատության հրապարակի վերավերանվաճելը: Ի դեպ, երեկ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն բացառել, որ Մատենադարանում կայանալիք հանրահավաքից հետո կարող է կրկին երթով Ազատության հրապարակ շարժվելու որոշում կայացվել: Իսկ այն «կոռեկտ» բացելու նախադեպ արդեն կա: Թեեւ չի բացառվում, որ ժանրի կանոնների համաձայն` այս անգամ ոստիկանները մի քիչ ավելի երկար դիմադրեն: Մի խոսքով, ամեն ինչ կարծես ընթանում է «շախմատային» խաղի կանոններով: Երեկ իշխանությունը Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ կատարեց պարտիայի հերթական քայլը: ՀԱԿ-ը մինչեւ ապրիլի 8-ը մտածելու ժամանակ ունի»:
Նույն թեմային համատեքստում այլ մեկնաբանություն ենք կարդում «Ժամանակ» թերթի խմբագրականում. - «Ըստ երեւույթին, իշխանությունը փորձում է հնարավորինս երկար դիմադրել եւ Ազատության հրապարակը ժողովրդին հանձնելու դիմաց հնարավորինս շատ փոխզիջումներ կորզել Կոնգրեսից: Այդօրինակ իրադրությունը համահունչ է շախմատային պարտիայի տրամաբանությանը, որի շրջանակ են կարծես թե մտել ընդդիմություն – իշխանություն փոխհարաբերությունները: Ըստ ամենայնի, կարող է դերակատարություն ունենալ նաեւ այն, որ Ազատության հրապարակը միանգամից զիջելը կարող է իշխանական որոշ շերտերում ընկալվել որպես Սերժ Սարգսյանի թուլության նշան, քանի որ հազիվ թե այդ շերտերում հավատան հանդուրժողության եւ լայնախոհության տարբերակին: Իսկ այդ դեպքում արդեն համակարգում կարող է լուրջ անվստահություն առաջանալ Սերժ Սարգսյանի հանդեպ»:
«Հայոց աշխարհ»-ը գրում է. - «Բավականաչափ լուրջ, ուշագրավ ու հեռանկարային գործընթացներ են ծավալվում Հայաստանում խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ։ 2007-2008 թվականների ընտրաշրջանի ծանր վերհուշը լիովին չհաղթահարած, 2009 թվականի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի, դրան հաջորդած լճացման ու գնաճի ծանր բեռը շալակած երկրում ներկա մարտ ամսին դժվար էր ակնկալել քաղաքական պայքարի հանդարտ ընթացք, որը անկասկած բնորոշ է ժողովրդավարության կայուն ավանդույթներ ունեցող երկրներին։ Բայց քաղաքական գարնան մեկնարկը ցույց է տալիս, որ Հայաստանում գործընթացներն առայժմ ընթանում են քաղաքակիրթ պայմաններում»:
«Ով է այն տղամարդը, որ կարող է փրկել Տաթեւը» վերնագրի ներքո «Հետք»-ը գրում է. - «Այս տարվա հունվարին Լոնդոնի բորսայում չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերությունը Հայաստանում ձեռք բերեց երկաթի երեք հանքավայր` Հրազդանում, Աբովյանում եւ Տաթեւի վանական համալիրից մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սվարանց գյուղում: Բացի լրատվամիջոցներից, Հայաստանի որեւէ պետական կառույց չարձագանքեց: Տեղեկություններ ստանալու նպատակով դիմեցինք Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն, որտեղից հայտնեցին, թե իրենք տեղյակ չեն գործարքի մասին: Նույն պատասխանը ստացանք նաեւ Էկոնոմիկայի նախարարությունից: Կատարված գործարքը այս երկու նախարարարությունների անմիջական պարտականությունների շրջանակում էր, եւ նրանք պարտավոր էին նախապես իմանալ գործարքի բոլոր նրբությունները»: Թերթը շարունակում է. - «Ասում են, երբ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է չինացիներին, դեռեւս չգիտեր, որ այդ հանքավայրերից մեկը` Սվարանցի երկաթի հանքավայրը, Տաթեւի հարեւանությամբ է: Համենայնդեպս, հանդիպման ընթացքում այդ մասին խոսակցություն չի եղել, իսկ դա նշանակում է `վարչապետը հավանություն է տվել չինացիների ներդրումային ծրագրին: Իսկ վարչապետը, եթե հիշում եք, տարբեր առիթներով հպարտանում էր «Տաթեւի վերածնունդ» ծրագրով»:
«Կապիտալ»-ը գրում է. - «Ըստ պարբերաբար հնչող պաշտոնական հայտարարությունների՝ կառավարությունը գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ եռանդուն ջանքեր է գործադրում, սակայն արի ու տես՝ բիզնեսը դա չի արձանագրում։ Գործարարների շրջանում կատարված հարցումների արդյունքներով՝ գործարար միջավայրը վատթարացել է տնտեսության բոլոր ոլորտներում»։

Your browser doesn’t support HTML5