«Մարտի 1-ի ոճրագործության իրական մեղավորները շարունակում են մնալ անպատիժ. թեեւ այսօր նշում ենք այդ ողբերգական իրադարձությունների երրորդ տարելիցը, սակայն այս ողջ ընթացքում խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման տված, այդ ապօրինի հրամանն իրականացրած եւ 10 հոգու մահվան պատճառ հանդիսացած անձինք դեռեւս շարունակում են գտնվել ազատության մեջ», - գրում է «ժամանակ» օրաթերթը` շարունակելով. - «Ընդ որում` վարչախումբն այս երեք տարվա մեջ ոչ միայն որեւէ քայլ չիրականացրեց մարտի 1-ի մեղավորներին հայտնաբերելու ուղղությամբ, այլեւ արեց ամեն ինչ` ստեղծված անջրպետը խորացնելու համար: Արդյունքում առայսօր շարունակում են անազատության մեջ գտնվել 9 քաղբանտարկյալները: Իհարկե, այդ ուղղությամբ որոշակի հաջողության էր հասել Փաստահավաք խումբը, որը, սակայն, Սերժ Սարգսյանի կարգադրությամբ որոշ ժամանակ անց լուծարվեց»:
Նույն տարելիցի կապակցությամբ «Հրապարակ»-ը գրում է. - «10 անիմաստ ու անմեղ զոհ, որոնք իշխանության խղճին են ծանրացած: Այսօր հայ հասարակության մի մեծ հատված կխնկարկի այդ զոհերին: Հանրահավաքի ժամանակ էլ կխոսվի այս մասին: Կրկին կմտաբերեն 2008-ի նախագահական ընտրությունները, կխոսեն այն մասին, որ առջեւում նորից ընտրություններ են լինելու, եւ չկա ոչ մի երաշխիք, որ դրանք էլ չեն ուղեկցվելու արյունահեղությամբ: Քանզի մեզանում չկա ոչ արդար ընտրություն անելու, ոչ հասարակական կարծիքին անսալու, ոչ էլ մարդկային կյանքն արժեւորելու սովորույթ: Եթե լինեին, ապա այս համատարած ապօրինությունների շղթան չէր շարունակվի: Հավանաբար իշխանությունն էլ է հասկանում, որ վիճակը շատ է սրվել եւ այլեւս տեղ չկա գոտիները ձգելու, ուստի սոցիալական բունտի հեռանկարը սարերի ետեւում չէ: Մի օր էլ այն կհասնի Հայաստան աշխարհ, եւ այդ ժամանակ սոված ու իրավազուրկ հայ մարդը կջնջի իր առաջ ծառացած ամեն ինչ»:
Մեկնաբանելով Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանի եւ Ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ Հովհաննես Թամամյանի պաշտոնանկության մասին հաղորդումները` «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Նրանք երկուսն էլ աչքի էին ընկնում իրենց առանձնակի դաժանությամբ հատկապես ընդդիմության դեմ իրագործվող օպերացիաների ժամանակ, սկսած դեռ 2003 թվականից: Ու հիմա Ադամյանն ու Թամամյանը ոչ միայն պաշտոնանկ են արվել, այլ նաեւ խոսվում է, թե նրանք անցնում են մի քրեական գործով, որը, սակայն, որեւէ կապ չունի նրանց` ընդդիմության ներկայացուցիչների դեմ իրագործած դաժանությունների հետ: Այսօր մարտի 1-ն է, Երեւանում անց է կացվելու ընդդիմության մեծ հանրահավաքը, եւ ոստիկանական համազգեստներ կրող մի քանի թամամյաններ ու ադամյաններ էլի իրենց ճղելու են ավազակապետության պաշտպանի կոչմանն արժանանալու համար»:
«Ի՞նչ է մեզ «պարտադրում» հեղափոխական Արեւելքը». առաջին էջում այս հարցադրումն է անում «Երկիր» օրաթերթը եւ գրում. - «Համաճարակի նման տարածվող արաբական հեղափոխությունների ընդհանրությունն այն է, որ չեն ուղղորդվում քաղաքական ուժերի կողմից, ի սկզբանե չունեն քաղաքական-գաղափարական հենք: Դրանք ո'չ լիբերալիզմի համար են, ո'չ սոցիալիզմի, ո'չ էլ անգամ ֆունդամենտալիզմի: Քաղաքականությունը ոչ թե առաջնորդում, այլ ընդամենը վազում է այդ շարժումների հետեւից` հաճախ ընդամենը թիկունքից հիշեցնելով իր մասին: Եվ դա այս հեղափոխությունների հաղթարշավի հաջողության գրավականն է: Սա ոչ այլ ինչ էր, քան հանրության կողմից իր պահանջների նկատմամբ ցուցաբերվող հետեւողականության արտահայտություն: Այսպես է սկսվում իրավունքի համընդհանուր պաշտպանության գիտակցված գործընթացը, որը քաղաքացիական հասարակության ձեւավորման հիմքն է: Եվ այն, ինչ տեղի է ունենում արաբական աշխարհում, իրավունքի ազատագրման հեղափոխություն է»: Հոդվածագիրն այնուհետեւ մասնավորեցնում է. - «Հայաստանում չկա ու երբեք չի եղել իրավունքի համար մղվող պայքար: Դրա հասարակական գիտակցությունը մեզանում ձեւավորված չէ, այն դեռ չի հասունացել: Մինչեւ հիմա այդպիսի փորձերը կամ քաղաքականացվել են, կամ գերսոցիալականացվել: Հիմնականում դրանք ձեւակերպվել են որպես իշխանափոխության խնդիր: Հանուն ինչի` սովորական քաղաքացին չի հասկացել: Չի կողմնորոշվել` գալիք իշխանությունը որքանո՞վ է պատրաստ հարգելու իր` որպես քաղաքացու իրավունքը»:
Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ այս տարվա ընթացքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կմնա անփոփոխ: Այս կապակցությամբ «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Գաղտնիք չէ, որ էներգակիրների գները մեծապես կապված են բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքների հետ։ Հետեւաբար գազի գնի բարձրացումը կարող էր լրջորեն մեծացնել ճնշումը ինչպես պարենային, այնպես էլ ոչ պարենային ապրանքների ու ծառայությունների շուկաներում։ Թեպետ հարկ է ասել, որ առանց այդ էլ Հայաստանում գազի ներքին սակագները բավականաչափ բարձր են։ Դա ակնհայտ է հատկապես բնակչության դեպքում, որին 1000 խոր. մետր գազը վաճառվում է շուրջ 360 դոլարով կամ 132 հազար դրամով։ Եվ սա այն դեպքում, երբ սահմանի վրա «ՀայՌուսգազարդը» գազը ձեռք է բերում 180 դոլարով»։

Մարտի 1-ի մամուլ
Your browser doesn’t support HTML5