«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը

Մանուել Բարոզուն եւ Գյունտեր Օտինգերը Բաքվի օդանավակայանում: 13-ը հուվարի, 2011 թ.

Հանդեսի այս թողարկումը անդրադառնում է Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների եւ Ադրբեջանի ղեկավարության` երեկ Բաքվում կայացած բանակցություններին, ռուս-վրացական հարաբերություններում վերջին զարգացումներին եւ Ղազախստանի նախագահի լիազորությունները երկարաձգելու հարցով հանրաքվեին:
Ղարաբաղյան թեման չի շրջանցվել հինգշաբթի օրը Ադրբեջանի մայրաքաղաքում Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի եւ Եվրամիության էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյունտեր Օտինգերի` Ադրբեջանի ղեկավարության հետ երեկ վարած բանակցություններում, որոնց արդյունքում, հիշեցնենք, հռչակագիր է ստորագրվել «հարավային միջանցքով» կասպյան գազը Եվրոպա հասցնելու վերաբերյալ: Բանակցություններում ղարաբաղյան քննարկումներին է անդրադառնում «Մոլորակ» հանդեսը:

Ռուս-վրացական` վերջին տարիներին բարդ հարաբերությունների մասին է հանդեսի երկրորդ հատվածը: Հերթական թնջուկը կապված է անցած տարի ստեղծված ռուս-աբխազական հանձնաժողովի գործունեության հետ, որը հրաժարվում է ընդունել Վրաստանի քաղաքացիություն ունեցող Աբխազիայի նախկին բնակիչների` գույքային իրավունքները վերականգնելու կամ փոխհատուցում ստանալու մասին դիմումները:

Հանդեսի վերջին հատվածն անդրադառնում է Ղազախստանի խորհրդարանում այսօր միաձայն ընդունված որոշմանը, որով հնարավոր է դառնում անցկացնել հանրաքվե` նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի լիազորությունները մինչեւ 2020 թվականը երկարաձգելու հարցով: Նշենք, որ Նազարբաեւը նախագահի պաշտոնը զբաղեցնում է արդեն 20 տարի:

Your browser doesn’t support HTML5

«Մոլորակ» հանդես. աշխարհի անցուդարձը