YouTube-ի տեսանյութում զինվորներին նվաստացնող սպային` 3 տարի

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հինգշաբթի օրը 3 տարվա ազատազրկման է դատապարտել «Եղնիկներ» զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ մայոր Սասուն Գալստյանին:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը, Գալստյանը մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 375 հոդվածի («Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը») առաջին մասով, որով սահմանված է 2-ից մինչեւ 5 տարվա ազատազրկում:

Գալստյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր YouTube-ում աղմկահարույց տեսանյութի հայտնվելուց հետո, որում պատկերված էր, թե ինչպես է սպան ծեծի ու ծաղրուծանակի ենթարկում զինվորներին: