«Սարիբեկ Սուքիասյանի նկատմամբ սկսված հետապնդումների վերջնանպատակը «Բյուրեղ» գործարանը Սուքիասյաններից խլելն է, իսկ այդ նպատակի շրջանակներում ոստիկանության կողմից կատարվող գործողությունները ծայրից ծայր հակաօրինական են ու ենթական չեն որեւէ տրամաբանական բացատրության», - այսպիսի հայտարարությամբ հանդես եկան Սարիբեկ Սուքիասյանի փաստաբաններ Լուսինե Սահակյանը եւ Երվանդ Վարոսյանը:ԼՐԱՑՎԱԾ
Երեքշաբթի օրը հրավիրած ասուլիսի ժամանակ հակադարձելով Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի` «Սիլ» կոնցեռնի համասեփականատեր, «Հայէկոնոմբանկ»-ի խորհրդի նախագահ Սարիբեկ Սուքիասյանի գործի վերաբերյալ արած վերջին հրապարակային արձանագրումներին, փաստաբանները մեկ առ մեկ հերքեցին ոստիկանապետի փաստարկները` ներկայացնելով ապացույցներ, որոնք, ըստ նրանց, հաստատում են ոստիկանների ապօրինի գործողությունները:
Մասնավորապես, Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ Սուքիասյանները ժամանակին ձեռք են բերել բավական վատ վիճակում գտնվող եւ չգործող «Բյուրեղ» գործարանի բաժնեմասի 80 տոկոսն ու մեծ ներդրումներ կատարել գործարանում, նույն ընկերությունում փոքր բաժնեմաս ունեցող գյուղնախարարության հայցով դատարանը այդ գործարքը «ապօրինաբար» ճանաչել է անվավեր: Արդյունքում, փաստացիորեն, բաժնետոմսերը վերադարձել են նախկին տերերին` Գոռ Դավթյանին ու Ռոբերտ Հարությունյանին: Դրանից հետո, բաժնետոմսերը Սուքիասյաններին վերադարձնելու համար Դավթյանի եւ Սուքիասյանների միջեւ ամիսներ շարունակ տեղի են ունենում բանակցություններ` հիշյալ բաժնեմասը վաճառելու կամ նախկին գործարքի ժամանակ վճարված գումարները վերադարձնելու համար: Ընդ որում, Գոռ Դավթյանը նոտարական վավերացմամբ նման պարտավորվածություն է ստանձնում: Ամեն ինչ, ըստ փաստաբանի, ընթանում է քաղաքացիա-իրավական բնականոն գործընթացի շրջանակներում, սակայն մի պահ նրանցից մեկը, ով չնչին բաժնեմասի է տիրապետում, հայտարարում է, թե օգտվելով իր իրավունքից` ցանկանում է վաճառել իրեն պատկանող մասը: «Ընդ որում, շատ տարօրինակ ձեւով, հետագայում նրա բաժնետոմսերի սեփականատեր է դառնում [Ազգային ժողովի գործարար պատգամավոր] Ռուբեն Հայրապետյանը: Այն պահից սկսած, երբ Ռուբեն Հայրապետյանը այդ բաժնետոմսերի սեփականատերն է դառնում, ամեն ինչ փոխվում է», - ընդգծեց Լուսինե Սահակյանը։
Այդ փոփոխությունը, ըստ փաստաբանի, արդեն ցայտուն կերպով երեւում է փետրվարի 12-ին: Դրա նախորդ օրը, Լուսինե Սահակյանի փոխանցմամբ, Գոռ Դավթյանը զանգահարել է Սուքիասյանների փաստաբան Արա Զոհրաբյանին եւ ասել, որ իրեն իր մոտ է կանչել Ռուբեն Հայրապետյանն ու վախեցրել: Ըստ այդմ, Դավթյանին կանչել են նաեւ ուժային կառույցներից: Հենց դրանից հետո էլ, Լուսինե Սահակյանի խոսքերով, սկսվել են հիմնական ապօրինությունները. - «Ուժային կառույցներից են նաեւ իրեն հրավիրել, այդ թվում նաեւ դատախազությունից, եւ պարտավորեցրել են, որպեսզի ինքը բաժնետոմսերը վաճառի Ռուբեն Հայրապետյանին»:
Դրանից հետո Գոռ Դավթյանը ցանկացել է հանդիպել Սարիբեկ Սուքիասյանին` աջակցություն ու պաշտպանություն ակնկալելով նրանից: Հանդիպումը, ըստ Սահակյանի, կայացել է, եւ դրա ժամանակ Դավթյանը շատ ահաբեկված ու ճնշված է եղել: Նա խնդրել է, որպեսզի իրեն աջակցեն գործարքի կայացման իրավական ձեւակերպումների հարցում:
«Արա Զոհրաբյանը կազմում է համապատասխան նամակ` ուղղված Ռուբեն Հայրապետյանին, որտեղ նշվում են իրավական այն հարցերը, որ «նման պայմաններում, երբ առաջարկը արվել է բաժնետերերին, դուք դեռեւս չեք եղել բաժնետեր, այսինքն` դուք առաջարկի հասցեատերը չեք եւ չեք կարող գնել բաժնետոմսերը», - փոխանցեց Լուսինե Սահակյանը:
Փաստաբանի խոսքերով` այնուհետեւ Գոռ Դավթյանը անարգել կերպով հեռացել է «Սիլ» կոնցեռնի գրասենյակից, իսկ դրանից անմիջապես հետո տեղի է ունեցել մի քանի տասնյակ ոստիկանների հարձակումը գրասենյակի վրա:
Սահակյանը լրագրողներին ներկայացրեց Գոռ Դավթյանի անարգել հեռանալը պատկերող լուսանկարներ: Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի հայտարարությանը, թե Սարիբեկ Սուքիասյանին ու Գոռ Դավթյանին ոստիկանները տեսել են նույն սենյակում, Սահակյանը հակադարձեց. լուսանկարներն անհերքելիորեն ապացուցում են, որ Դավթյանը հեռացել է ժամը 16:01, իրենք ունեն նաեւ Դավթյանի հետ ունեցած հանդիպման ողջ տեսաձայնագրությունը, իսկ Սարիբեկ Սուքիասյանին ձերբակալել են ժամը 16:17:
Փաստաբանները ուշադրություն հրավիրեցին ոստիկանների կատարած մի շարք «առավել ակնհայտ ապօրինությունների» վրա: Մասնավորապես, ըստ նրանց, բոլոր արձանագրությունները կազմվել են հետին թվով եւ ուշ ժամերի, մարդկանց` ոստիկանությունում ապօրինաբար երկար պահելու համար, ու նույնիսկ այդ ժամերն են խախտվել:
Երվանդ Վարոսյանը, նշելով, որ իրենք Գոռ Դավթյանին էլ են համարում տուժող ու ահաբեկման ենթարկված, հայտնեց, որ Դավթյանի կողքին ոստիկանությունում տեսել են մի մարդու, ով ուղղակի այնտեղ գտնվելու իրավունք չուներ. - «Այս պահին պաշտպանական զուտ մարտավարությունից ելնելով` մենք այդ անձի անունը չենք ցանկանում հրապարակել: Դա անձ էր, որը բացարձակ իրավունք չուներ գտնվելու ոստիկանության բաժնում: Մենք գիտենք այդ անձի ով լինելը, ունենք նրա` ոստիկանությունում, տուժողի կողքին գտնվելու մասին վկայող անհերքելի ապացույցներ եւ, չխանգարելով մեր պաշտպանության մարտավարությանը, ժամանակին այն նույնպես կտրամադրենք»:
Ըստ Լուսինե Սահակյանի, այս ամենը հաշվի առնելով` դժվար չէ եզրակացնել, որ Երեւանի ոստիկանապետը պարզապես իր տեղում չէ:
Սարիբեկ Սուքիասյանը իր դեմ քրեական գործի հարուցումը կապում է իր եւ եղբոր՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, 2008 թվականի հետընտրական իրադարձությունների կապակցությամբ մեղադրվող Խաչատուր Սուքիասյանի ընդդիմադիր քաղաքական կողմնորոշման հետ։