Մոսկվան հետ է կանչում Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանին

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հետ է կանչել Ուկրաինայում Ռուսաստանի դեսպան Վիկտոր Չերնոմիրդինին:

Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ որեւէ մեկնաբանություն չի տրվում այս որոշման համար, սակայն նշվում է, որ Չերնոմիրդինը նշանակվել է ԱՊՀ-ի անդամ երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի խորհրդականի պաշտոնում:

Մոսկվայի եւ Կիեւի հարաբերությունները վերջին ամիսներին լարվել են` ռուսական բնական գազի մատակարարումների դիմաց Ուկրաինայի թերվճարումների պատճառով:

Չերնոմիրդինը Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանն էր 2001 թվականից: Առայժմ պարզ չէ, թե նրան ո՞վ կփոխարինի Ռուսաստանի դեսպանի պաշտոնում: