Ազգային վիճակագրական ծառայությունը (ԱՎԾ) հրապարակել է 2011 թվականի հունվար-ապրիլ ժամանակահատվածի սպառողական գների ինդեքսը, ըստ որի հունվար-մարտ հատվածում Հայաստանի սպառողական շուկայում արձանագրված 5.2 տոկոս ընդհանուր գնաճին ապրիլին հաջորդել է 0.2 տոկոս գնանկում:
Այս տարվա ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է պարենային ապրանքների 0.6 տոկոսի գնանկում, ինչը ըստ ԱՎԾ-ի, հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի, կարտոֆիլի, մրգի 5.3-1.8 տոկոսի գնանկումով:
Մեկ տարվա համատեքստում, սակայն գնանկման նշված ցուցանիշները սպառողի համար այնքան էլ ուրախացնող տեսք չունեն: Թեեւ 2011-ի ապրիլին նախորդող մարտի համեմատ մրգի շուկայում գրանցվել է 1.8 տոկոսի գնանկում, 2010 թվականի ապրիլի համեմատ այդ ապրանքախմբում ԱՎԾ-ն գրանցել է ավելի քան 30 տոկոսի գնաճ: Բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբերում 2011 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ արձանագրվել է 28.3 տոկոս գնաճ, այս տարվա մարտի համեմատ` անցած ապրիլին գրանցվել է 5.3 տոկոսի գնանկում:
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի գնահատմամբ` այս տարվա ապրիլին նախորդ երեք ամիսների համեմատ գրանցված 0.2 տոկոսի գնանկումը շատ աննշանակալից է եւ սպառողի վրա շոշափելի ազդեցություն ունենալ չի կարող ունենալ:
«Ընդհանրապես գնաճը այնպիսի երեւույթ է, որ պետք է երկարաժամկետ կամ միջին ժամկետում չափել: Վերցնենք 3 տարվա գնաճը, որտեղ պատահական գործոնները չեզոքացվում են: Պատկերը ցավալի է», - ասաց Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:
Իբրեւ պատահական գործող Բագրատ Ասատրյանը նշում է վարունգի եւ լոլիկի ապրանքախմբերում գրանցված համապատասխանաբար 20.2 տոկոս եւ 15.7 տոկոս գնանկումը:
ԱՎԾ-ի ներկայացրած տվյալներով` բնակչության սպառողական զամբյուղի մաս հանդիսացող հիմնական պարենային ապրանքախմբերի գծով գնաճը շարունակվել է: Կենդանական եւ բուսական յուղերի շուկայում 2011 թվականի ապրիլին անցած մարտ ամսվա համեմատ գնաճը կազմել է 3.4 տոկոս, նախորդ տարվա ապրիլի համեմատ այս տարվա ապրիլին գրանցված գնաճը կազմում է գրեթե 17 տոկոս: Ընթացիկ տարվա ապրիլին նույն տարվա մարտի համեմատ շաքարավազի գինն աճել է 4.2 տոկոսով: Ոչ պարենային ապրանքների գծով եւս գնաճը շարունակվել է, 2011-ի ապրիլին մարտի համեմատ այն կազմել է 0.5 տոկոս, ինչը, ըստ ԱՎԾ-ի, հիմնականում պայմանավորվել է բենզինի եւ դիզելային վառելիքի համապատասխանաբար 3.9 տոկոսի եւ 5.8 տոկոսի գնաճով: 2011 թվականի ապրիլին 2010-ի ապրիլի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար 8.8 եւ 17.7 տոկոսով:
«Նշվածի համապատկերում հասկանալի է, որ այդ 0.2 տոկոսի գնանկումը որեւէ սոցիալական հարց չի լուծում», - եզրահանգեց Բագրատ Ասատրյանը` իբրեւ լրացուցիչ փաստարկ վկայաբերելով այն հանգամանքը, որ սոցիալապես ոչ բարվոք վիճակում գտնվող բնակչության զգալի մասը հիմնականում չի օգտվում այն ապրանքներից եւ ծառայություններից, որոնց շնորհիվ էլ գրանցվել է 0.2 տոկոսի գնանկումը:
Բագրատ Ասատրյանի կանխատեսումներով` այս տարի կարձանագրվի 8-9 տոկոս գնաճ: Նա կարծում է, որ խնդրի սկզբունքային լուծումը համակարգային բարեփոխումների մեջ է, սակայն չի հավատում, որ իշխանությունները ի վիճակի են դրանք իրականացնել:

Your browser doesn’t support HTML5