Ռուսաստանը կարող է չեղյալ հայտարարել ՆԱՏՕ-ի հետ հավաքը

ՆԱՏՕ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը սպառնացել է, որ եթե Հյուսիսատլանտյան դաշինքը չհրաժարվի Վրաստանում նախատեսված զորավարժությունների անցկացման ծրագրից, իր երկիրը չեղյալ կհայտարարի բարձրաստիճան ռազմական հրամանատարության` մայիսի 7-ին հայտարարված համատեղ հավաքը:

Ռուսաստանը մի շարք առիթներով դժգոհություն է հայտնել Վրաստանի տարածքում մայիսի 6-ից հունիսի 1-ը նախատեսվող ՆԱՏՕ-ի զորավարժությունների առիթով, մինչդեռ, Հյուսիսատլանտյան դաշինքում նշում են, որ զորավարժություններին Ռուսաստանի նման բացասական արձագանքի պատճառ չեն տեսնում: