Ինչպես այսօր գրում է թուրքական մամուլը, Թուրքիայի ոստիկանությունը դեռ մեկ տարի առաջ զգուշացվել է «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության փորձի մասին:
«Սաբահ» թերթը, վկայակոչելով Տրապիզոնից Անկարայի ոստիկանությանն ուղարկած մի նամակ, պնդում է, թե այնտեղ «նախազգուշացում կար, որ Յասին Հայալ անունով մեկը, որն ապրում է Տրապիզոնում, ասել է, որ գալու է Ստամբուլ եւ սպանելու է Հրանտ Դինքին»:
Թուրքիայի ոստիկանության խոսնակ Իսմայիլ Չալիսքանը չի հաստատել այս տեղեկությունը:
«Չեմ կարող ասել՝ համապատասխանո՞ւմ է դա իրականությանը, թե՞ ոչ: Մենք սպասում ենք տեղեկությունների այն երկու քննիչներից, որոնք գործուղվել են Տրապիզոն»,֊ - ասել է նա «Ռոյթերզ»֊-ին:
«Սաբահ»-֊ը եւ «Միլիեթ»֊-ը պնդում են, որ ձերբակալվածներից մեկը տեղեկություն տվող է եղել եւ հայտնել է ոստիկանությանը, որ հայտնի լրագրողի սպանություն է նախապատրաստվում:
Հայալը խոստովանել է, որ հրահրել է Դինքի սպանությունը: