«Դարերի ընթացքում Ադրբեջանը եղել է իսլամի ֆորպոստը տարածաշրջանում, եւ միջազգային հանրությունը բարձր է գնահատում երկրում ձեւավորված հանդուրժողականության մթնոլորտը», - ասված է Բաքվում երեքշաբթի օրը մեկնարկած «Իսլամական համայնքների համերաշխություն» թեմայով միջազգային գիտաժողովի մասնակիցներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հղած ողջույնի ուղերձում:
Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, գիտաժողովում Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն անդրադարձել է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրին եւ շնորհակալություն հայտնել իսլամական պետությունների ներկայացուցիչներին՝ «Հայաստանի կողմից օկուպացված տարածքները ազատագրելու՝ Բաքվի արդարացի քաղաքականությանը աջակցելու համար»:
Երկօրյա գիտաժողովի ընթացքում Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի եւ Թուրքիայի պատվիրակները քննարկվեն իսլամական աշխարհի հրատապ հիմնախնդիրները, միջկրոնական համագործակցության հարցեր, ինչպես նաեւ տարբեր կրոնները որպես ահաբեկչության գաղափարախոսություն օգտագործելը կանխելուն ուղղված քայլերը: