Մատչելիության հղումներ

Վրաստանի դատարանը թույլատրեց ադրբեջանցի լրագրողին արտահանձնել Բաքվին


Սադիգովը դատարան է բերվել սայլակով, 28-ը նոյեմբերի, 2024թ․
Սադիգովը դատարան է բերվել սայլակով, 28-ը նոյեմբերի, 2024թ․

Թբիլիսիի քաղաքային դատարանը երեկ բավարարել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին Ադրբեջանին արտահանձնելու դատախազության միջնորդությունը, հաղորդում է "Кавказский узел"-ը։

Ութ օրվա ընթացքում Սադիգովի փաստաբանները կարող են բողոքարկել քաղաքային դատարանի որոշումը Գերագույն դատարանում։

2020 թվականին Սադիգովն այլ մեղադրանքներով յոթ տարվա ազատազրկման էր դատապարտվել և 2023-ին համաներմամբ ազատ արձակվել, որից հետո ընտանիքով բնակություն էր հաստատել Վրաստանում։ Բաքվի պահանջով՝ Վրաստանի իշխանությունները 2024-ի օգոստոսին նրան ձերբակալեցին։ Բաքուն նրան մեղադրում է շորթման մեջ։ Ի նշան բողոքի՝ լրագրողը սեպտեմբերի 20-ից թբիլիսյան բանտում հացադուլ է անում։

Սադիգովների ընտանիքը պնդում է, որ իրենք հեռացել են Ադրբեջանից՝ վախենալով հաշվեհարդարից։

Վրաստանի միգրացիոն ծառայությունն ավելի վաղ մերժել էր քաղաքական ապաստան տրամադրելու Սադիգովի խնդրանքը։

XS
SM
MD
LG