ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպում է ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
«Նրանք քննարկել են Դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգության հարցերի շրջանակ», - ասված է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի մամլո ծառայության համառոտ հաղորդագրությունում:
Կառույցը այլ մանրամասներ չի հայտնել:
Անցած օրերին Ռյուտեն հայտարարել էր, որ ցանկանում է հանդիպել Թրամփին և քննարկել Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի միջև էլ ավելի ջերմացող հարաբերությունների սպառնալիքը։