Մահացել է ԱՄՆ նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին, հաղորդում է CNN-ը։ Նա 84 տարեկան էր։
Չեյնին 2001-ից 2009 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ 46-րդ փոխնախագահի պաշտոնը Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմի օրոք և համարվում էր ամերիկյան ներքաղաքական դաշտի ազդեցիկ և հակասական գործիչներից մեկը։
CNN-ի հաղորդմամբ՝ Չեյնին սրտանոթային հիվանդություններ ուներ և սրտի մի քանի կաթված էր ստացել: