Օրյոլի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով նավթի պահեստ է այրվում, հայտնել են տեղի բնակիչները և շրջանի նահանգապետ Անդրեյ Կլիչկովը։
Astra Տելեգրամյան ալիքը դեպի վայրից տեսանյութ է հրապարակել։
Կլիչկովը Տելեգրամում գրել է, որ Օրյոլի շրջանում 11 ԱԹՍ է ոչնչացվել, «վառելիքի պահեստում» բռնկված հրդեհը տեղայնացվել է, զոհեր և վիրավորներ չկան։ Ականատեսները տեսագրել են հարձակման պահը։
Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևն էլ, իր հերթին, հաղորդել է երկրամասի ուղղությամբ ԱԹՍ մի քանի հարվածների մասին։
Ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության՝ գիշերը 36 ԱԹՍ է խոցվել, 12-ը՝ Կրասնոդարի երկրամասի և Կուրսկի շրջանում, 7-ը՝ Բրյանսկի, 5-ը՝ Օրյոլի, ևս մեկն էլ Ազովի ծովում։