«Երկիր»-ը գրում է. - «Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը օլիգարխների եւ մոնոպոլիաների դեմ պայքարում հիմա էլ փորձում է հասարակության աջակցությունը ստանալ, թեեւ իր մանդատը նա ոչ թե այդ հասարակությունից, այլ հանրապետության նախագահից եւ իշխող քաղաքական մեծամասնությունից է ստացել: Այդ փաստն ինքնին ցույց է տալիս, որ նա այլեւս սպառված կամ առնվազն անբավարար է համարում այդ պայքարում հաջողության հասնելու քաղաքական եւ վարչական ռեսուրսները: Տնտեսության վրա օլիգարխիայի եւ մոնոպոլիաների ավերիչ ազդեցության դեմն առնելու անհրաժեշտության մասին Տիգրան Սարգսյանը խոսել է վարչապետի պաշտոնն ստանձնելուց գրեթե անմիջապես հետո: 2009 թվականի վերջին նա ասում էր. - «Երկրի տնտեսությունում առկա են օլիգարխիաներ եւ ցածր մրցակցային մակարդակ: Մենք դա արձանագրում ենք նաեւ գների էլաստիկության կոշտությամբ, ինչը լրջագույն մարտահրավեր է մեզ համար: Արդյունքում Հայաստանում առկա է հարկային բեռի անհամաչափ բաշխում տնտեսություն վարող սուբյեկտների միջեւ»: Դրանից անցել է մեկուկես տարի, սակայն այդ ընթացքում խոշոր բիզնեսը հասարակության համար առավել թափանցիկ չդարձավ, հարկային բեռն էլ խոշոր եւ փոքր տնտեսավարողների միջեւ ավելի համաչափ չբաշխվեց»:
Գյուղատնտեսության զարգացումը խթանելու` Սերժ Սարգսյանի վերջին նախաձեռնության կապակցությամբ «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Իրականում գյուղատնտեսության աղետալի վիճակի հիմնական պատճառն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի համատեղ կառավարման 10 տարիների արդյունքում Հայաստանում այլեւս չկան գյուղացիներ, կան ճորտեր: Իսկ պատմության դասագրքերից հայտնի է, որ ճորտերի աշխատանքն արդյունավետ չէ: Ինչո՞ւ այդպես եղավ: Որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը «կազմակերպված պետություն» էր կառուցում, այսինքն` ստեղծում էր բնակչության տոտալ վերահսկողության այն բուրգը, որն իրեն հնարավորության կտար ոչ միայն կեղծել ցանկացած ընտրություն, այլեւ վերահսկել դրամական հոսքերը, պարզ ասած` «փայ մտնել» յուրաքանչյուր գյուղացու աճեցրած բերքի մեջ: Բուրգի կառուցվածքը հասկանալի է. նախագահը վերահսկում է մարզպետներին, մարզպետները` գյուղապետերին, սրանք` գյուղացիներին… Սերժ Սարգսյանն իսկապես ուզո՞ւմ է զարգացնել գյուղատնտեսությունը: Ուրեմն առաջին հերթին պիտի ազատություն տա գյուղացիներին: Այսինքն` պիտի քանդի համատարած ճորտացման ու ընտրակեղծիքների իրականացման այդ բավականին կայացած համակարգը: Բայց Սերժ Սարգսյանին, դատելով ամեն ինչից, դա պետք չէ: Ավելին` նա ձգտում է ամրապնդել այդ բուրգը եւ վարկերի միջոցով ճորտ գյուղացիներին նաեւ ֆինանսական կախվածության մեջ է գցում»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եթե ՄԱՀ-ը, այլ կերպ ասած՝ Միջազգային արժույթային հիմնադրամը, Հայաստանում կատարվող կամ կատարվելիք որեւէ քայլ չի ողջունում, ուրեմն կարելի է վստահաբար ենթադրել, որ այդ քայլից մեզ վնաս չի լինի։ Հեռու ենք, իհարկե, այն մտասեւեռումից, թե ՄԱՀ-ը ու մնացած նման կազմակերպությունները «չեն ուտում, չեն խմում»՝ հենց մենակ մեր վատն են ուզում։ Բայց, մյուս կողմից, ո՞վ է ասել, թե ՄԱՀ-ի «ուշքը գնում է»՝ այնքան են ցանկանում, որ մենք լավ ապրենք։ Մեր մեջ ասած՝ մի՞թե դա նրանց հուզում է։ Չի՛ հուզում։ Իսկ ինչո՞ւ պիտի հուզի։ Ի վերջո, մի՞թե օտարը մեզանից ավելի շատ է ցանկանում, որ լավ ապրենք։ Դա ամենից առաջ պետք է մեր ու մեր պետության գլխացավը լինի։ Դրսից ոչ մի «բարի քեռի» էլ չի գալու եւ համաբալասան չի առաջարկելու»։
«Ժամանակ» օրաթերթի խմբագրականն այսօր անդրադառնում է Երեւանի քաղաքապետարանի նոր նախաձեռնությանը , ըստ որի քաղաքի փողոցներում խցանումներ չառաջացնելու համար մանկապարտեզները, դպրոցներն ու բուհերը իրենց աշխատանքը պետք է սկսեն տարբեր ժամերի: Թերթը գրում է. - «Ե՞րբ պետք է Հայաստանի իշխանությունը դադարի քաղաքացիների նյարդերի եւ սթրեսների հաշվին հարցեր լուծելուց: Նյարդերի ու սթրեսի հաշվին ԱՊՊԱ են ներմուծում, նյարդերի ու սթրեսների հաշվին փողոցային առեւտուր են կանոնակարգում: Հիմա էլ նյարդերի ու սթրեսների հաշվին խցանումների դեմ են պայքարում: Մինչդեռ ցանկացած իշխանության գործողություն պետք է ոչ թե նյարդայնություն եւ շոկ, այլ հանգստություն եւ հարմարավետություն պատճառի քաղաքացիներին: Բայց դա այն իշխանության գործողությունը, որը ձեւավորվում է քաղաքացիների կամքով: Կարեն Կարապետյանը գիտե, որ իր պաշտոնավարումը քաղաքացիների կամքից չի կախված, այլ կախված է ընտրություն կեղծող սափրագլուխների եւ ոստիկանների ջանասիրությունից: Հետեւաբար նա փողոցային խցանումների դեմ պայքարում առաջինը ոչ թե նրանց է հարվածում, որ մեքենաները փողոցներում ուզած ձեւով չկայանեն` առաջացնելով երթեւեկության դժվարություններ, այլ հարվածում է երեխաներին»: