Մատչելիության հղումներ

Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ արձագանքել պատժամիջոցներին


Չինաստանի և Ռուսաստանի դրոշները
Չինաստանի և Ռուսաստանի դրոշները

Չինաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ արձագանքել պատժամիջոցներին, հայտարարությունը հնչել է Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի՝ Պեկին կատարած այցի ժամանակ, որտեղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը վերահաստատել է Մոսկվայի հետ կապերը խորացնելու Պեկինի հանձնառությունը։

«Երկու կողմերն էլ կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ փոխադարձ օգնության և համագործակցության համար՝ հակազդելու միակողմանի հարկադրական քայլերին», - ասվում է Պեկինի և Մոսկվայի համատեղ հաղորդագրության մեջ։

Փաստաթուղթը տարածվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր ջանքերի ֆոնին, որոնց շրջանակում Սպիտակ տան ղեկավարը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթային հսկաների՝ «Լուկօյլ»-ի ու «Ռոսնեֆթ»-ի նկատմամբ, Չինաստանին էլ՝ սպառնացել երկրորդական մաքսատուրքերով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG