Մատչելիության հղումներ

Ադրբեջանական բանակն անցած տարի առնվազն 260 զինծառայող է կորցրել․ Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտ


Ադրբեջանում գործող Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի ուսումնասիրությունների համաձայն, 2023 թվականին Ադրբեջանի ԶՈՒ-ի առնվազն 260 զինծառող է զոհվել, որոնցից 212-ը՝ ռազմական գործողությունների ընթացքում, 48-ը՝ ոչ մարտական պայմաններում։

Ադրբեջանական ՀԿ-ի տվյալներով՝ երկրի բանակում 20 զինվորի մահ ներկայացվել է որպես ինքնասպանություն։

«Ընդհանուր առմամբ, ուսումնասիրությունները վկայում են, որ միջադեպերի մեծ մասը տեղի են ունեցել ղարաբաղյան գոտում։ Միաժամանակ մահացու դեպքեր են եղել նաև Ադրբեջան-Հայաստան պետական սահմանին (Քելբաջարի, Զանգիլանի, Ղուբաթլուի, Լաչինի, այդ թվում՝ Նախիջևանի սահմանամերձ շրջաններում»,- ասված է զեկույցում։

Կազմակերպության տվյալներով՝ անցած տարի Ադրբեջանի բանակի 536 ադրբեջանցի զինծառայող էլ վնասվածքներ է ստացել։

XS
SM
MD
LG