Մատչելիության հղումներ

«Կիևը ռմբակոծում են, չէինք կարող թաքնվել»․Բոժկոն տեղափոխվել է Վարշավա


Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն Կիևից տեղափոխվել է Վարշավա։ «Ազատության» հետ զրույցում դեսպանը պատմեց՝ Կիևը ռմբակոծում էին, ապաստարաններում մնալ չէին կարող, ստիպված տեղափոխվել են նախ Արևմտյան Ուկրաինա, այնտեղից էլ Վարշավա։

«Բոլորս գիտենք, թե ինչ է կատարվում, դրա համար ուզած-չուզած ստիպված ես փոխել քո տեղը, որտեղ տարիներով ապրել ես, ես նկատի ունեմ Կիևը։ Կնոջս հետ ապրում էինք Կիևի կենտրոնում, բայց քանի որ սկսել են ռմբակոծել Կիևը, ինչպես ուկրաինական մյուս քաղաքները, մանավանդ կինս հիվանդ է, ինքնուրույն չի կարող շարժվել, և մենք չէին կարող թաքնվել ռմբակոծությունից ապաստարանում, ստիպված եմ եղել իրեն տեղափոխել մի քիչ ավելի հեռու տեղ Կիևից, հետո Արևմտյան Ուկրաինա, այս գիշեր եկել ենք Վարշավա որպեսզի ավելի ապահով տեղ գտենք, որպեսզի բժշկական օգնություն լինի կնոջս համար», - ասաց Բոժկոն։

Դեսպանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG