Մատչելիության հղումներ

Նախագահը կոչ է անում առաջնորդվել բացառապես համազգային շահերով և պահպանել Սահմանադրության պահանջները


Նախագահ Արմեն Սարգսյանը կոչ է անում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել Սահմանադրության և օրենսդրության պահանջները:

Հայաստանի նախագահը կարևորել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարը և դրա պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացումը, մասնավորապես ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հրատապ վերադարձը, սահմանազատման և սահմանագծման գործընթացը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը:

«Նախագահն իրավասու մարմիններին կոչ է անում ինչպես վերոնշյալ փաստաթղթով նշված միջոցառումների իրականացման, այնպես էլ բանավոր պայմանավորվածությունների ձեռք բերման դեպքում առաջնորդվել բացառապես համազգային շահերով, ապահովել հանրության առաջ հաշվետվողականություն և անշեղորեն պահպանել ՀՀ Սահմանադրության և օրենսդրության պահանջները, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները», - ասված է նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG