Մատչելիության հղումներ

Ադրբեջանում երկարաձգել են կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված կարանտինը


Ոստիկանները կորոնավիրուսի կարանտինի կապակցությամբ ստուգում են քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթղթերը, արխիվ
Ոստիկանները կորոնավիրուսի կարանտինի կապակցությամբ ստուգում են քաղաքացիների ինքնությունը հաստատող փաստաթղթերը, արխիվ

Ադրբեջանի կառավարության որոշմամբ, նոր կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ գործող կարանտինի ռեժիմը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 1-ը՝ առավոտյան ժամը 6-ը:

«Ինտերֆաքս-Ադրբեջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, կառավարությունն այդ քայլին է դիմել նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը զսպելու նպատակով:

Կառավարության ներկայացուցիչն «Ինտերֆաքս»-ին հայտնել է, որ վերջին ժամանակաշրջանում վարակվածության աճ է արձանագրվել Լենքորանում, Ջալիլաբադի և Մասալինի շրջաններում: Մուտքն ու ելքը նշված քաղաք և երկու շրջաններ հոկտեմբերի 29-ից կարգելվի, բացառություն կարվի միայն բեռնատարների, օպերատիվ և հատուկ նշանակության տրասնպորտի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG