Մատչելիության հղումներ

Ադրբեջանի հետ սերտ կապեր ունեցող Մուսկատը հեռացել է Մալթայի վարչապետի պաշտոնից


Հրաժարական է ներկայացրել Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը: Մալթայի կառավարության ղեկավարը հրաժարականի մասին հայտարարեց նախօրեին` իշխող Լեյբորիստական կուսակցության համաժողովի ընթացքում:

Մուսկատի հրաժարականի պատճառը հետաքննող լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության հետաքննության ընթացքում ի հայտ եկած փաստերն են, որոնք վկայում են, որ հանցագործության ամենահավանական պատվիրատուները Մալթայի կառավարության հետ սերտ առնչություններ ունեցող տեղացի գործարարներն են:

Ինքը՝ սպանված լրագրողը, իր վերջին հրապարակումներում պնդում էր, որ Մուսկատը սերտ կապեր է հաստատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի հետ` նպաստելով ադրբեջանական ծագում ունեցող գումարների լվացմանը երկրի տարածքում:

Մալթայի նոր վարչապետ է ընտրվել Ռոբերտ Աբելան: Նա Մալթայի նախկին վարչապետ Ջորջ Աբելայի որդին է:

Դաֆնա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականին՝ իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից:

XS
SM
MD
LG