Ղազախստանում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով առնվազն 14 մարդ է զոհվել, 35 հոգի վնասվածքներ են ստացել։
Bek Air ավիաընկերության Fokker-100 օդանավը Ալմաթիից չվերթ էր իրականացնում դեպի Նուր-Սուլթան՝ տեղափոխելով 95 ուղևորի, ևս 5 հոգի՝ օդանավի անձնակազմը:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ վթարը տեղի է ունեցել օդանավի օդ բարձրանալու պահին, ինքնաթիռը կորցրել է բարձրությունը, բախվել երկհարկանի շինության և ցած ընկել բնակելի շրջանում: