Մատչելիության հղումներ

Վարչապետը շնորհավորել է Տաջիկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ըստ վարչապետին պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության, ուղերձում ասված է. «Հարգելի Էմոմալի Ռահմոն, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Վստահ եմ, որ պետական գործունեության Ձեր նշանակալի փորձը այսուհետ ևս կծառայի բարեկամ Տաջիկստանի բարգավաճմանը: Համոզված եմ նաև, որ փոխադարձ աջակցության և վստահության բարի ավանդույթները կշարունակեն նպաստել ներուժի բացահայտմանը և տարբեր ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Հարգելի Էմոմալի Ռահմոն, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG