25 տարի առաջ`1994 թ մայիսի 12֊ին, Հայաստանը, Ղարաբաղն ու Ադրբեջանը հրադադարի համաձայնագիր ստորագրեցին` վերջ դնելու պատերազմին, որն ավելի քան 30 հազար մարդու կյանք էր խլել, հարյուր հազարավորներին դարձրել փախստական: Զինադադարը կնքվեց հեռակա` ֆաքսով. կողմերն անգամ չնստեցին մեկ սեղանի շուրջ, և մինչև այսօր չեն գտել մերձեցման ու հաշտության եզրեր: Միայն թե քառորդ դար առաջ շփման գծի երկու կողմում թարմ փորված խրամատներ էին ու նոր֊նոր կազմավորվող բանակներ: Հիմա, ըստ փորձագետների, այդ տարածքը Եվրոպայի ամենառազմականացված գոտին է, որտեղ բռնկված «կայծը» կարող է լայնածավալ պատերազմի վերածվել:
Ինչի՞ շուրջ են բանակցել կողմերը մինչ օրս, կարգավորման ի՞նչ տարբերակներ են եղել սեղանին, կամ `մինչև ե՞րբ են Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցել այդ քննարկումներին ...
«Ազատությունը» փորձել է ամփոփել ` ինչ են գտել կողմերը բանակցային սեղանի շուրջ և ինչ են կորցրել ռազմի դաշտում:
«Ժելեզնովոդկսի» հուշագրից մինչև մեր օրեր. չավարտված պատերազմի, կամ` չսկսած հաշտության ժամանակագրություն:
Ընտրել տարին....
Ադրբեջանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները` ԽՍՀՄ ներքին զորքերի աջակցությամբ, իրականացնում են «Օղակ» (Կոլցո) օպերացիան՝հայաթափելով Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջանների տասնյակ գյուղեր...
Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահների`Բորիս Ելցինի ու Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ ստորագրվում է կարգավորման առաջին փաստաթուղթը` Ժելեզնովոդսկի հուշագիրը...
Ստեփանակերտը առաջին անգամ գնդակոծվում է Ադրբեջանի տարածքից` «Ալազան» հրթիռներով...
Քարաքենդ (Բերդաշեն) գյուղի մերձակայքում կործանվում է Ղազախստանի ու Ռուսաստանի դիտորդներին տեղափոխող Մի֊8 ուղղաթիռը...
Մինսկում ԱՊՀ երկրների գագաթնաժողովը դիմում է Հայաստանին ու Ադրբեջանին՝ խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունները վերսկսելու կոչով
Աղդամի գումարտակը` Յակուբ Ռազաևի հրամանատարությամբ, տանկերով հարձակվում է հայկական Խրամորթ գյուղի վրա...
Ադրբեջանական բանակն առաջին լուրջ պարտությունն է արձանագրում Շուշիի մերձակայքում, երբ գրոհում է Քարինտակ (Դաշաթլի) գյուղի վրա...
Շուշիի մերձակայքում կործանվում է ադրբեջանական ՄԻ-8 մարդատար ուղղաթիռը, զոհվում է ավելի քան երեք տասնյակ մարդ:
Ղարաբաղում ավելի քան 20 մարդ է զոհվում հուժկու գնդակոծություններից...
Իրանը միջնորդական առաքելություն է սկսում` հրադադար հաստատելու համար...
Հայկական կամավորական ջոկատները վերահսկողության տակ են առնում Խոջալուն, որտեղ գտնվում էր մարզի օդանավակայանը...
Գյուլիստան գյուղի մոտ կործանվում է Մի֊26 ուղղաթիռը, որը կանանց ու երեխաների էր տեղափոխում Երևան. զոհվում է 16 մարդ
ԱՄՆ նախագահը հեռախոսազրույց է ունենում Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելի հետ` ղարաբաղյան խնդրի շուրջ:
Բաքվի ռադիոյի հաղորդմամբ, Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար Յաղուբ Մամեդովն ու Ղարաբաղի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում քննարկել էին նաև հրադադարի հարցը
Ղարաբաղի հարցով հեռախոսազրույց են ունենում ԱՄՆ֊ի ու Ռուսաստանի նախագահները ...
Հելսինկի – ԵԱՀԽ (ԵԱՀԿ) առաջնորդների առաջին արտահերթ հանդիպումը Ղարաբաղի հարցով: Եզրափակիչ փաստաթղթում նշվում է` բանակցություններին պետք է մասնակցեն նաև Ղարաբաղի ներկայացուցիչները...
Ադրբեջանի զինված ուժերը հարձակվում են հայկական Մարաղա գյուղի վրա, զոհվում է ավելի քան չորս տասնյակ խաղաղ բնակիչ
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները Թեհրանում համատեղ հայտարարություն են ստորագրում`խոստանալով տարաձայնությունները հարթել խաղաղ ճանապարհով
Հայկական ուժերը գրավում են Շուշին` միանգամից չորս ուղղությամբ սկսած գրոհով...
Շուշիի հարցով ՄԱԿ֊ում նախատեսված լսումներին ընդառաջ Հայաստանի նախագահը նամակ է հղում Անվտանգության խորհրդին...
Թեհրանը դադարեցնում է միջնորդական առաքելությունը...
Հայկական ուժերը վերահսկողության տակ են առնում Լաչինը (Բերձոր)՝միջանցք բացելով շրջափակման մեջ գտնվող Ղարաբաղը Հայաստանին կապելու համար
ԵԱՀԽ (ԵԱՀԿ) ղեկավարները հերթական՝ 10 նիստն են անցկացնում՝ Ղարաբաղի հարցով Մինսկի համաժողովին ընդառաջ:
ԱՄՆ ֊ը միջանկյալ լուծում է առաջարկում` կոչ անելով Մինսկի համաժողովի մասնակից 11 երկրների արտահերթ հավաք կազմակերպել՝շտապ կարգով իրավիճակը քննարկելու և կողմերի միջև երկխոսությունը վերականգնելու համար:
Թուրքիայի վարչապետ Ս. Դեմիրելը, Ռուսաստանի նախագահ Բ.Ելցինի հետ հանդիպումից հետո, կոչ է անում Ղարաբաղի հարցով խաղաղության նոր հավաք հրավիրել...
Ադրբեջանի ուժերը լայնածավալ հարձակում են սկսում՝գրավելով Շահումյանի շրջանը, Մարտակերտի հյուսիսն ու Ասկերանի արևելյան գյուղերը...
11 պետությունների առաջին խորհրդաժողովը Հռոմում`ԵԱՀԽ (ԵԱՀԿ) նախագահող Իտալիայի նախաձեռնությամբ....
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարում է, թե ԵԱՀԽ (ԵԱՀԿ) ֊ն համաձայնության է եկել Ղարաբաղում խաղաղապահներ տեղակայելու հարցում...
Հռոմում ԵԱՀԽ (ԵԱՀԿ) հովանու ներքո անցնող բանակցություններն ավարտվում են առանց որևէ արդյունքի: Հանդիպման վերջին օրը Ստեփանակերտի պատվիրակները բոյկոտում են և ,ի նշան բողոքի,լքում բանակցային սենյակը...
Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները Սոչիում երկամսյա հրադադարի համաձայնագիր են ստորագրում...
ԱՄՆ Կոնգրեսը բանաձև է ընդունում՝դատապարտելով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիան...
Ադրբեջանական օդուժը ռմբակոծում է Կապան քաղաքը...
Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահները համատեղ հայտարարություն են տարածում Ղարաբաղի հարցով
Հայկական կողմը վերահսկողության տակ է առնում Քարվաճառի (Քելբաջար ) շրջանը
Ռուսաստանի արտգործնախարարության միջնորդությամբ Մոսկվայում եռակողմ խորհրդապահական բանակցություններ` Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների միջև...
Ռուսաստանի արտգործնախարարը անձամբ է ժամանում է տարածաշրջան` հորդորելու կողմերին իրականացնել միջազգային հանրության պահանջները...
Հայկական ուժերը վերստին մտնում են Մարտակերտ, որը շուրջ մեկ տարի գտնվում էր ադրբեջանցիների վերահսկողության տակ ...
Ղարաբաղն և Ադրբեջանը համաձայնում են մեկ շաբաթով դադարեցնել Մարտակերտի ու Աղդամի գնդակոծումը: Իշխանության վերադարձած Հ.Ալիևը ժամանակ էր խնդրել ` ներքաղաքական հարցերը կարգավորելու համար...
Հայկական ուժերը շուրջ 40 օր շարունակված մարտերից հետո վերահսկողության տակ են առնում Աղդամը
Մարտակերտի մոտակայքում հանդիպում են Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները`պայմանավորվելով կարճատև հրադադար հաստատել...
Մոսկվան կոչ է անում Բաքվին և Ստեփանակերտին վերսկսել ուղիղ բանակցությունները
Հայկական ուժերը վերահսկողության տակ են առնում Ֆիզուլի, Ջաբրայիլ շրջանները...
Հայկական ուժերը գրավում են Կուբաթլին
Հեյդար Ալիևը Գերագույն խորհրդի փոխնախագահին հանձնարարում է աշխատել`Ադրբեջանի և Ղարաբաղի առաջնորդների միջև ուղիղ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ:
Մոսկվայում հանդիպում են Ադրբեջանի Միլլի Մեջլիսի փոխնախագահն ու Ղարաբաղի արտգործնախարարը...
Մոսկվա. Հ.Ալիևը գաղտնի հանդիպում է Ղարաբաղի Պաշտպանության կոմիտեի նախագահ Ռ. Քոչարյանի հետ:
Ռուսաստանի նախաձեռնությամբ հրադադար է հաստատվում մինչև նոյմբերի 5-ը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է 874 բանաձևը, որը կոչ է անում ուղիղ շփումների արդյունքում հաստատված հրադադարը դարձնել մշտական...
Ադրբեջանը խախտում է օգոստոսի 31- ից հաստատված հրադադարը, և մի քանի օր անց կորցնում է Զանգելանի շրջանն ու Հորադիզ քաղաքը...
ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Մինսկի խումբը հանդիպում է Վիեննայում, բանակցություններին ներկա էր նաև ղարաբաղյան պատվիրակությունը`Ա.Ղուկասյանի գլխավորությամբ...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունում է Ղարաբաղի հարցով չորրորդ՝ 884 բանաձևը ...
Ռուսաստանի արտգործնախարար Կոզիրևը մեկը մյուսին հաջորդող հեռախոսազրույցներ է ունենում Հայաստանի, Ղարաբաղի ու Ադրբեջանի առաջնորդների հետ...
ԵԱՀԽ (ԵԱՀԿ) Նախարարական խորհուրդը Հռոմում չի կարողանում համաձայնության գալ Ղարաբաղի հարցով հայտարարության շուրջ...
Ադրբեջանը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսում շփման գծի ողջ երկայնքով: Իրավիճակը շփման գծում կրկին սրվում է...
Ադրբեջանական բանակն անցնում է լայնածավալ հարձակման երեք ուղղղություններով` Քարվաճառի (Քելբաջար), Մարտունիի և Հորադիզի:...
Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վ.Կազիմիրովը`կողմերին առաջարկում է հրադադար կնքել և հակամարտության գոտում տեղակայել ռուս խաղաղապահներ...
Ռուսական միջնորդական առաքելությունից հետո տարածաշրջան է այցելում ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ, շվեդ Յան Էլիասոնը..
հայկական կողմը ետ է մղում հակառակորդի առաջխաղացումը`վերահսկողության տակ առնելով կորցրած տարածքների մեծ մասը:
Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Ռուսաստանի նախաձեռնությամբ արձանագրություն է ստորագրվում`հիմք ստեղծելով հրադադարի համաձայնագրի համար
Բիշքեկում ձեռք բերված «քաղաքական» համաձայնությունը ամրապնդվում է երեք կողմերի` Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի զինվորականների` Ս.Սարգսյանի,Մ.Մամեդովի, Ս.Բաբայանի ստորագրություններով:
Մոսկվայում Ռուսաստանի ՊՆ Պ.Գրաչևի նախաձեռնությամբ հանդիպում են Հայաստանի, Ադրբեջանի պաշտպանության նախարարներն ու Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարը...
Ղարաբաղի ներկայացուցիչները մասնակցում են Վիեննայում անցկացվող ԵԱՀԿ Մինսկի խմբի նիստին
Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի զինվորական առաջնորդները վերահաստատում են «հրադադարը պահպանելու պարտավորությունը»...
Հայաստանի նախագահ Լ.Տեր֊Պետրոսյանը մեկնում է ԱՄՆ: Նախագահ Բ.Քլինթոնի հետ առանձնազրույցից հետո հարց է հնչում` գո՞հ է արդյոք Վաշինգտոնը ղարաբաղյան խնդրում Ռուսաստանի միջնորդական ջանքերից:
Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի պատվիրակները Մոսկվայում բանակցում են հրադադարի ամրապնդման շուրջ
Ադրբեջանի, Հայաստանի Ղարաբաղի ներկայացուցիչները Մոսկվայում պայմանավորվում են ազատ արձակել գերևարված կանանց ու երեխաներին...
Ռուսաստանի արտգործնախարարությունը Մոսկվա է հրավիրում Հայաստանի նախագահ Լ.Տեր֊Պետրոսյանին, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևին և Ղարաբաղի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին...
Վաշինգտոնում հանդիպում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահները: Դռնփակ բանակցություններից հետո Բ.Քլինթոնը խոստովանում է`առաջին անգամ հնարավորություն են ունեցել հանգամանալից քննարկել ղարաբաղյան խնդիրը:
Բուդապեշտ. ԵԱՀԿ արտգործնախարարների գագաթաժողովը Մինսկի խմբի համանախագահություն հիմնելու որոշում է ընդունում։ Առաջին համանախագահներն են դառնում Ռուսաստանն ու Շվեդիան:
Մինսկի խմբի առաջին համանախագահները` Ռուսաստանն ու Շվեդիան հրադադարի ռեժիմը ամրապնդելու վերաբերյալ առաջարկների փաթեթ են մշակում, որն ուղարկում են երեք հասցեներով` Հայաստանի նախագահ Լ.Տեր֊Պետրոսյանին, Ադրբեջանի նախագահ Հ.Ալիևին և Ղարաբաղի առաջնորդ Ռ.Քոչարյանին:
Պրահայում` ԵԱՀԿ Ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստում, կազմակերպության գործող նախագահ, Հունգարիայի արտգործնախարար Լասլո Տոկեշը գրավոր ուղերձով հստակ ընդգծում է` Ստեփանակերտը հակամարտության առանձին կողմ է:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հայտարարություն է տարածում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ`կողմերից պահանջելով քաղաքական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել` առանց նախապայմանների:
Մինսկի խումբը ացելում է Երևան, Բաքու, Ստեփանակերտ, բանակցում նախագահներ Ալիևի, Տեր֊Պետրոսյանի և Ղարաբաղի առաջնորդ Ռ.Քոչարյանի հետ
ԵԱՀԿ֊ն հիմնում է նոր` կազմակերպության նախագահի անձնական ներկայացուցչի ինստիտուտը..
Մոսկվայում սկսվում է Ղարաբաղյան բանակցությունների նոր փուլը, որոնք նախագահում են Մինսկի համաժողովում Ռուսաստանի ներկայացուցիչ Վալենտին Լոզինսկին և Ֆինլանդիայի ներկայացուցիչ Հեյկի Թալվիթիեն: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Ղարաբաղի պատվիրակները:
Ֆինլանդիայի և Ռուսաստանի առաջնորդությամբ նոր հանդիպում` Ալանդյան կղզիներում: Բանակցություններին մասնակցում են Հայաստանը, Ղարաբաղը և Ադրբեջանը: Ֆինլանդիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ նրանք նշվում են որպես հակամարտության կողմեր:
Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում, Հայաստանի նախագահ Տեր-Պետրոսյանը հանդիպում է Ադրբեջանի առաջնորդ Ի.Ալիևի hետ:
Լեռնային Ղարաբաղի նախագահը Ստեփանակերտում ընդունում է Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջոզեֆ Պրեսսելին
Մինսկի խմբի հերթական հանդիպմանը որոշվում է ուղիղ բանակցություններ սկսել Երևանի և Բաքվի միջեւ. հայկական կողմից բանագնաց է նշանակվում Ժ.Լիպարիտյանը, Ադրբեջանից`Վ.Գուլուզադեն:
Բուդապեշտ. ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի եզրափակիչ փաստաթուղթը նշում է` խաղաղապահների տեղակայման նախապատրաստական աշխատանքն ավարտված է, պայմաններ, սակայն, չկան...
Մոսկվայում տեղի ունեցավ եռակողմ բանակցությունների հերթական փուլը`Հայաստան, Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան:
Հելսինկի. Հայաստանի, Ադրբեջանի և Ղարաբաղի ներկայացուցիչների հերթական հանդիպումը..
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտին այցելում է տարածաշրջան`կողմերին ներկայացնելով հակամարտության փաթեթային լուծման առաջին, նախնական տարբերակը...
Մոսկվայում եռակողմ բանակցությունների հերթական փուլն ավարտվում է առանց որևէ էական արդյունքի...
Ռուսաստանի արտգործնախարար Եվգենի Պրիմակովն այցելում է տարածաշրջան` Բաքու, Երևան, Ստեփանակերտ:
Ավելի քան երկու տարի շարունակվող հրադադարը հայտնվում է վտանգի տակ`Նախիջևանի սահմանին ավելի քան մեկ շաբաթ շարունակված անկանոն բախումների պատճառով: Կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողությունները վերսկսելու համար:
ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնում նշանակվում է դեսպան Անջեյ Կասպրշիկը, ով այդ լիազորություններն իրականացնում է մինչ օրս
Ստոկհոլմում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո երեք կողմերը`Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը, շարունակում են բանակցությունները` առանց որևէ առաջընթացի:
Մոսկվայում կողմերը շարունակում են բանակցությունները ԵԱՀԿ համանախագահների հովանու ներքո: Ակնկալիքները մեծ չեն...
ԵԱՀԿ Մինսկի խումբն այցելում է Ստեփանակերտ, համանախագահող, ֆինն Հեյկի Թալվիտիեն և ռուս Վալենտին Լոզինսկին կոչ են անում մինչև դեկտեմբեր` Լիսաբոնում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովը ավարտին հասցնել կարգավորման շուրջ քաղաքական բանակցությունները...
Հելսինկի. Հայաստանի, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի հերթական հանդիպումը Մինսկի խմբի շրջանակներում: Բանակցությունները հյուրընկալող երկրի` Ֆինլանդիայի արտգործնախարարությունը ավարտին արձանագրում է`կողմերը ընդհանուր հայտարարի չեկան:
Լեռնային Ղարաբաղում առաջին համապետական նախագահական ընտրություններ անցկացվեցին: Առաջադրված երեք թեկնածուներից ամենամեծ աջակցությունը ստացավ Ռոբերտ Քոչարյանը:
Լիսաբոն, ԵԱՀԿ գագաթնաժողով. տարաձայնությունները խորանում են: Բաքուն սպառնում է վետո դնել հանդիպման եզրափակիչ փաստաթղթի վրա, եթե այն չարձանագրի, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա: Հայաստանն իր հերթին է օգտվում վետոյի իր իրավունքից: Որպես փոխզիջում`ԵԱՀԿ գործող նախագահն է առանձին հայտարարություն տարածում`ներառելով Բաքվի առաջարկած դրույթները:
Մինսկի խմբում հաստատվում է եռանախագահություն, ձևաչափ, որ գործում է մինչ այժմ
Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի ներկայացուցիչները հանդիպում են Մոսկվայում. սա կողմերի առաջին հանդիպումն էր 1996 Լիսաբոնյան գագաթնաժողովից հետո
Շփման գծում երկու ադրբեջանցի զինվոր է զոհվում: «Ասոշիեյթեդ պրեսը» հաղորդել էր`սա մարդկային կորուստների առաջին դեպքն է վերջին մեկ տարվա մեջ...
Շփման գծում իրավիճակը կտրուկ սրվում է, կողմերը հաղորդում են տասնյակ զոհերի մասին, Ալիևն ու Տեր֊Պետրոսյանը հեռախոսազրույց են ունենում
Ռուսաստանի նախագահ Բ.Ելցինը զանգահարում է Հայաստանի, Ադրբեջանի նախագահներին ու Լեռնային Ղարաբաղի առաջնորդին`հորդորելով հստակ ջանքեր գործադրել`ռազմական հակամարտությանը վերջ դնելու ուղղությամբ...
Մինսկի խմբի միջնորդները այցելում են տարածաշրջան`կողմերին ներկայացնելով խնդրի փաթեթային կարգավորման տարբերակ:
Դենվեր. «Մեծ ութնյակի» հանդիպմանը Ռուսաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի նախագահները առաջին համատեղ հայտարարությունն են տարածում ղարաբաղյան խնդրի վերաբերյալ
Մինսկի խումբը փաթեթայինի նոր` խմբագրված տարբերակն է առաջարկում Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի իշխանություններին...
Նախագահ Հ.Ալիևը հայտարարում է, թե Մոսկվան մի քանի անգամ խոստացել է «ազատագրել Ադրբեջանի գրավյալ տարածքները», եթե Բաքուն համաձայնի երկրի տարածքում ռուսական բազա տեղակայել...
Մինսկի խումբը շրջանառության մեջ է դնում կարգավորման նոր` «փուլային» տարբերակը, որը խոստանում էր խաղաղություն ու անվտանգության երաշխիքներ` կարգավիճակի հարցը թողնելով հետագա բանակցությունների...
Հ.Ալիև֊ Տեր֊Պետրոսյան բանակցություններ` Եվրախորհրդի գագաթնաժողովի շրջանակներում...
Հայաստանի նախագահը հրապարակում է «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որից երեք ամիս անց «հայտնի ուժերի ճնշման տակ» հրաժարական է տալիս` ղարաբաղյան խնդրի շուրջ խորացող տարաձայնությունների պատճառով
Մինսկի խումբը ԵԱՀԿ֊ին է ներկայացնում կարգավորման «փուլային» տարբերակը, որը նախատեսում էր նախ լուծել հրադադարի ու անվտանգության հարցը, ապա`կարգավիճակի...
Հայաստանի նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանը հրաժարական է տալիս, պնդելով, թե իրեն նման պահանջ է ներկայացվել «իշխանության հայտնի մարմինների կողմից»...
ԱՊՀ Մոսկովյան գագաթաժողովի շրջանակներում Ռոբերտ Քոչարյանը առաջին հանդիպումն է ունենում Ադրբեջանի առաջնորդ Հեյդար Ալիևի հետ, արդեն` Հայաստանի նախագահի պաշտոնում...
Միջնորդները շրջանառության մեջ են դնում կարգավորման նոր` ընդհանուր պետության տարբերակը, որն առավել հայտնի է որպես Ռուսաստանի արտգործնախարար Ե.Պրիմակովի պլան:
Ադրբեջանը կտրականապես մերժում է, Հայաստանը`որոշ, Ղարաբաղը`լուրջ վերապահումներով, ընդունում միջնորդների առաջարկած «ընդհանուր պետության» տարբերակը `որպես բանակցությունների հիմք:
Օսլոյում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհուրդը որոշում է Ղարաբաղի հարցով Բարձր մակարդակի պլանավորման խումբ ստեղծել` հնարավոր խաղաղապահ առաքելությունը նախապատրաստելու համար
Եվրախորհրդարանը բանաձև է ընդունում Ղարաբաղի վերաբերյալ`աջակցություն հայտնելով միջնորդների առաջարկած վերջին`«ընդհանուր պետության» տարբերակին...
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպում են Վաշինգտոնում. բանակցությունների մեկնարկին ներկա էր նաև ԱՄՆ պետքարտուղար Մ.Օլբրայթը
Ռ.Քոչարյան֊Հ.Ալիև բանակցություններ Ժնևում. Հանդիպումը նախաձեռնել էին կողմերը`առանց համանախագահների մասնակցության...
ԱՄՆ պետքարտուղար Մ. Օլբրայթը նամակ է հղում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին`կոչ անելով վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո...
Ռ.Քոչարյանն ու Հ.Ալիևը հանդիպում են չորրորդ անգամ` առանց միջնորդների, սեփական նախաձեռնությամբ...
Տարածաշրջան է այցելում ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը`կարգավորման նոր առաջարկներով...
Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունից քսան օր անց նախագահներ Քոչարյանն ու Ալիևը կրկին հանդիպում են ` ԵԱՀԿ Ստամբուլյան գագաթնաժողովի նախաշեմին
Մինսկի խումբը այցելում է տարածաշրջան, խոստանում նոր առաջարկներ մշակել` Հ.Ալիևի և Ռ.Քոչարյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա
Ալիևն ու Քոչարյանը հանդիպում են Դավոսի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում`կրկին սեփական նախաձեռնությամբ:
Մոսկվայում` ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպում են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Ռուսաստանի առաջնորդները...
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են Յալթայում, կրկին`առանց համանախագահներին
Հ.Ալիևն ու Ռ.Քոչարյանը հանդիպում են Նյու Յորքում`ՄԱԿ֊ի Հազարամյակի գագաթնաժողովի ընթացքում...
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները տարվա վերջին հանդիպումն են անցկացնում Մինսկում: Շաբաթներ անց Նախիջևանի հետ սահմանին`Սադարակում հանդիպում են պաշտպանության նախարարներ Ս.Աբիևն ու Ս.Սարգսյանը...
Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Փարիզ է հրավիրում Ալիևին ու Քոչարյանին...
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպում են Փարիզում, Հայաստանի արտգործնախարարը հաստատել էր` կողմերը քննարկում էին Մեղրիիով Ադրբեջանին միջանցք տրամադրելու հնարավորությունը
Ֆրանսիայում կայացած հանդիպումների հիման վրա միջնորդները որոշում են կողմերին հրավիրել ԱՄՆ` Քի Վեսթ...
Քի Վեսթում չորս օր շարունակված բանակցություններից հետո Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները մեկնեցին Վաշինգտոն`նախագահ Ջորջ Բուշի հետ հանդիպելու:
Մինսկի խմբի միջնորդները հաստատում են` ղարաբաղյան խնդրով հունիսին նախատեսված գագաթնաժողովը հետաձգվել է` անորոշ ժամանակով:
Մինսկի խմբի միջնորդները Բաքվում Հ.Ալիևին են ներկայացնում նոր առաջարկներ: Հանդիպումը շարունակվում է շուրջ չորս ժամ …
Ալիև, Քոչարյան հաջորդ հանդիպումը կայանում է Սոչիում` ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովում: Նախագահները հրապարակավ հայտարարում են, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը առաջխաղացում չի ունեցել:
Համանախագահները տարվա վերջին այցն են կատարում տարածաշրջան: Բաքուն կրկին մերժում է միջնորդների նորացված առաջարկները...
Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան, ինչպես իրենք են ասում`կարգավորման նոր գաղափարներով:
Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների ներկայացուցիչների առաջին հանդիպումը Պրահայում...
Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները Մոսկվայում համատեղ հայտարարություն են տարածում`անդրադառնալով նաև ղարաբաղյան հակամարտությանը:
Հ.Ալիևն ու Ռ.Քոչարյանը երկրորդ հանդիպում են անցկացնում երկու երկրների սահմանին`կրկին սեփական նախաձեռնությամբ...
Պրահա. Հայաստանի, Ադրբեջանի նախագահները հանդիպում են ՆԱՏՕ֊ի գագաթնաժողովի շրջանակներում:
Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարները հերթական հանդիպումն են անցկացնում երկու երկրների սահմանին...
Ադրբեջանի նախագահի պաշտոնը ստանձնած Իլհամ Ալիևն ու Հայաստանի նախագահ Ռ.Քոչարյանը Ժնևում առաջին ճանաչողական հանդիպումն են անցկացնում` Մինսկի խմբի ներկայությամբ...
Ֆրանսիայի նախագահը Փարիզում հյուրընկալում է Ադրբեջանի առաջնորդին ...
Ադրբեջանցի լեյտենանտ Ռամիլ Սաֆարովը Բուդապեշտում` ՆԱՏՕ֊ի ուսուցողական կուրսերի ընթացքում, կացնահարում է լեյտենանտ Գուրգեն Մարգարյանին`քնած ժամանակ:
Միջնորդները նոր տարր են մտցնում գործընթաց` բանակցություններ արտգործնախարարների միջև: ՛Առաջինը կայանում է Պրահայում...
Երևան է ժամանում Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Արմիթիջը, ով 2001 ին անմիջականորեն մասնակցել էր քիվեսթյան բանակցություններին:
Վարդան Օսկանյանն ու Էլմար Մամեդյարովը երկրորդ հանդիպումն են անցկացնում Չեխիայի մայրաքաղաքում:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպում են Վարշավայում`Եվրոպական տնտեսական գագաթնաժողովի շրջանակներում:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երրորդ հանդիպումն են անցկացնում, այս անգամ` Ստրասբուրգում
մեկ շաբաթվա ընթացքում հայկական կողմը երկու զոհ է տալիս,
Մինսկի խմբի միջնորդները հայտարարում են`այլևս նոր առաջարկներ չեն ներկայացնելու...
Ռ.Քոչարյան, Ի.Ալիևը երրորդ հանդիպումը Աստանայում` ԱՊՀ գագաթնաժողովում:
Մամեդյարովն ու Օսկանյանը տարվա ընթացքում նախավերջին հանդիպումն են անցկացնում Սոֆիայում` ԵԱՀԿ նախարարների տարեկան հանդիպմանը:
Մինսկի խումբը ԵԱՀԿ֊ին զեկուցել էր`միջնորդները կողմերին առաջարկել են կարգավորման երեք հնարավոր սցենար, բայց`պատասխան չեն ստացել...
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երեք հանդիպում են անցկացնում` Պրահայում, Լոնդոնում և Ֆրանկֆուրտում: Մոսկվան որոշ մանրամասներ է բացահայտում
Արտգործնախարարների`մեկը մյուսին հաջորդած շփումներից հետո Վարշավայում հանդիպում են նախագահներ Ի.Ալիևն ու Ռ.Քոչարյանը: Բանակցությունները շարունակվում են մոտ երեք ժամ
Արտգործնախարարական հերթական հանդիպումը Փարիզում: Փուլային, փաթեթային տարբերակների ձախողումից հետո միջնորդները շարունակում են փորձերը`նոր ուղղությամբ
Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրը «Ազատությանը» փոխանցում է`«արդեն համաձայնեցվել են շատ հարցեր»
Մինսկի խմբի համանախագահները Հայաստանում ու Ադրբեջանում հայտարարում են` բանակցություններում «զգալի առաջընթաց կա»...
Նախագահներ Քոչարյան֊Ալիև հանդիպում Կազանում` ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովի շրջանակներում
ԱՄՆ փոխպետքարտուղար Նիկոլաս Բերնսը հայտարարում է` Վաշինգտոնը հույս ունի, որ հաջորդ տարի կհաջողվի բեկում մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման ձգձգված բանակցություններում:
Տարածաշրջան է այցելում ԵԱՀԿ բարձր պլանավորման խումբը. Կողմերը չեն թաքցնում` քննարկում են խաղաղապահների տեղակայման հնարավորությունը
«Հասել ենք այնպիսի մի փուլի, երբ շրջադարձ պետք է կատարենք բանակցություններից դեպի որոշումներ»,֊«Ազատությանն» ասում է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը
Ի.Ալիև֊Ռ.Քոչարյան բանակցություններ Ֆրանսիայում` Ռամբույեի ամրոցում...
Հակամարտության մեկնարկից ի վեր առաջին անգամ տարածաշրջան են այցելում Մինսկի խմբի երկրների փոխարտգործնախարարները
Ալիև֊Քոչարյան հանդիպում Բուխարեստում, մանրամասներ չեն հրապարակվում...
Մինսկի խմբի միջնորդները ԵԱՀԿ֊ին զեկույց են ներկայացնում, որտեղ առաջին անգամ գաղտնազերծում են բանակցություններում քննարկվող փաստաթղթի` հիմնարար սկզբունքների մանրամասները
Համանախագահները համատեղ հայտարարություն են հրապարակում` բացահայտելով կարգավորման առաջարկների որոշ մանրամասներ..
ԱՄՆ֊ի , Ֆրանսիայի, Ռուսաստանի առաջնորդները հայտարարություն են տարածում Ղարաբաղի վերաբերյալ:
Մինսկի խումբը այցելում է Բաքու, Երևան, մեկ ամիս անց էլ միջնորդները հանդիպում են Հայաստանի ու Ղարաբաղի նախագահներին Մինսկում` ԱՊՀ գագաթնաժողովում
Մինսկի խումբը հորդորում է կողմերին իրենց հասարակություններին պատրաստել անհրաժեշտ փոխզիջումների...
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները երկու հանդիպում են անցկացնում, նախ`Ժնևում, ապա`Բելգրադում: Ադրբեջանի փոխարտգործնախարարը հայտարարում է` կողմերը երբեք այսքան մոտ չեն եղել խնդրի կարգավորմանը
Համանախագահները այցելում են Բաքու, Երևան: Ֆրանսիացի համանախագահը Բաքվում հայտարարում է` «բանակցությունների սեղանին հետաքրքիր առաջարկ է դրված»:Ֆրանսիացի համանախագահը Բաքվում հայտարարում է` «բանակցությունների սեղանին հետաքրքիր առաջարկ է դրված»:
Սանկտ Պետերբուրգում կայանում է Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջին և վերջին հանդիպումը 2007֊ի ընթացքում: Երեք ժամ շարունակված բանակցություններն արդյունք չեն տալիս
Ս.Սարգսյանն ու Ի.Ալիևը կրկին նստում են բանակցային սեղանի շուրջ, այս անգամ`Մոսկվայում: Հանդիպումից առաջ Ադրբեջանի նախագահը որոշ փակագծեր էր բացել...
Համանախագահները փորձում են հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև, բայց հաջողության չեն հասնում..
Մինսկի խումբն արձանագրում է. միայն մեկ կարեւոր խնդիր է մնում չկարգավորված, սակայն դա շատ կարեւոր եւ հիմնարար հարց է...
Համաձայնության չհասնելով կողմերի միջև բանակցություններում` Մինսկի խմբի միջնորդները Մադրիդում` ԵԱՀԿ գագաթնաժողովում, գաղտնազերծում են շուրջ երկու տարի փակ դռների ետևում քննարկվող հիմնարար սկզբունքները
Հայաստանում նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ Երևանում տասը մարդ էր զոհվել հակակառավարական ցույցի ժամանակ, կտրուկ սրվում է իրավիճակը սահմանին...
ՄԱԿ -ը 39 կողմ, 7 դեմ, 100 ձեռնպահ հարաբերակցությամբ բանաձև ընդունեց`պահանջելով հայկական բոլոր ուժերի անհապաղ դուրս բերում Ադրբեջանի գրավյալ տարածքներից
Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում նախագահներ Ս.Սարգսյանի և Ի.Ալիևի առաջին հանդիպումը`Ռուսաստանի նախաձեռնությամբ...
Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ Ս.Սարգսյանն ու Ի.Ալիևը Մոսկվայում եռակողմ հռչակագիր են ստորագրում ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ:
«Մեզ մնում է օգնել նախագահներին վերջնական տեսքի բերել ձեռք բերված պայմանավորվածությունները»,֊ «Ազատությանն» ասում է ամերիկացի միջնորդ Մեթյու Բրայզան:
ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհուրդը Հելսինկիում ողջունում է Մոսկվայում ստորագրված հռչակագիրը
Հայկական կողմը հաղորդում է երկու զոհի մասին, որոնցից մեկը` Բադ Թադեւոսյանը, անսթափ վիճակում փորձել էր շարժվել ադրբեջանական հենակետերի ուղղությամբ
Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպում են Ցյուրիխում: Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում նախագահները վեց հանդիպում են անցկացնում
Ադրբեջանը հայտարարում է, թե բանակը մեկ զոհ է տվել շփման գծում` Ֆիզուլիի ուղղությամբ:
Շփման գծում հրադադարը խախտվում է ԵԱՀԿ-ի դիտարկման ժամանակ...
Ի.Ալիևն ու Ս.Սարգսյանը հանդիպում են Պրահայում` ԱՄՆ դեսպանատանը: Ավելի քան երկու ժամ շարունակված բանակցություններից հետո Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտարարում է` կա առաջընթաց...
1994ի հրադադարի համաձայնագրից 15 տարի անց Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում կողմերին առաջ գնալ և հասնել լիակատար հաշտեցման...
Նախագահներ Սարգսյանն ու Ալիևը տարվա ընթացքում երրորդ հանդիպում են անցկացնում Սանկտ Պետերբուրգում, միջնորդները հայտարարում են`տարաձայնությունները է՛լ ավելի են նվազել
Մինսկի խմբի միջնորդները այցելում են Երևան, ապա`Բաքու`կրկին շրջանցելով Ստեփանակերտը: Օրեր անց Ղարաբաղը խեղաթյուրված է որակում բանակցային գործընթացը...
Իտալիայի Լ՛Աքվիլա քաղաքում` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը համատեղ հայտարարություն են տարածում` գաղտնազերծելով կարգավորման հիմնարար սկզբունքների հիմնադրույթները
Մինսկի խմբի միջնորդները, հետևելով իրենց երկրների նախագահների հանձնարարությանը, մշակում են Մադրիդյան սկզբունքների «նորացված» տարբերակը...
Հայ֊թուրքական արձանագրությունների ստորագրումից մեկ օր առաջ Սերժ Սարգսյանն ու Ի.Ալիևը հանդիպում են Քիշնեւում. Բաքուն հայտարարում է` բանակցությունները կառուցողական չեն եղել:
Մյունխեն. Ի.Ալիև֊Ս.Սարգսյան առաջին հանդիպումը` հայ֊թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո...
Արտգործնախարարներ Է.Մամեդյարովի և Է.Նալբանդյանի`տարվա վերջին հանդիպումը Աթենքում` ԵԱՀԿ֊ի Նախարարների խորհրդում
Սոչիում կայացած հանդիպմանը հայտարարվում է`կողմերը ընդհանուր հայտարարի են եկել Մադրիդյան փաստաթղթի նախաբանի շուրջ...
Փարիզում միջնորդների հետ հանդիպումից հետո Բաքուն հայտարարում է, թե համաձայն է Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակին: Արտգործնախարար Մամեդյարովը նաև որոշ մանրամասներ է բացահայտում...
Ս.Սարգսյանը, Ի.Ալիևն ու Դ.Մեդվեդևը վեցերորդ եռակողմ հանդիպումն են անցկացնում. Կրեմլը հայտարարում է, թե կողմերը մերձեցրել են դիրքորոշումները վիճահարույց մի շարք դրույթների շուրջ...
Կտրուկ սրվում է իրավիճակը շփման գծում` Մարտակերտի շրջանում. հայկական կողմը 4 զինվոր է կորցնում, Ադրբեջանը`1:
Մինսկի խմբի եռանախագահների`Միացյալ Նահնագների, Ֆրանսիայի ու Ռուսաստանի առաջնորդները Ղարաբաղի հարցով համատեղ հայտարարություն են ընդունում Կանադայում` «Մեծ ութնյակի» գագաթնաժողովում
Համատեղ հայտարարություն են տարածում նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարները: Կողմերի միջև տարաձայնությունները դառնում են առավել ակնհայտ...
Շփման գծում հերթական բախման հետևանքով առնվազն երկու ադրբեջանցի զինվոր է զոհվում, հայկական կողմից`մեկը վիրավորվում
Ղարաբաղը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը դիվերսիոն ներթափանցման հերթական փորձն է ձեռնարկել, ադրբեջանցի մեկ զինվոր զոհվել է , մի քանիսը`վիրավորվել:
Շփման գծում սրված իրավիճակի ֆոնին տարածաշրջան են գալիս Մինսկի խմբի միջնորդները: Այցից առաջ Ռուսաստանն առաջարկում է կողմերին փաստաթուղթ ստորագրել ...
Աստրախան . Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները ևս մեկ համատեղ հռչակագիր են ընդունում...
Մինսկի խմբի Ֆրանսիացի համանախագահը խոստովանում է` բանակցությունները դժվար են ընթանում
Աստանա. ԵԱՀԿ գագաթնաժողովում Ղարաբաղի հարցով հնգակողմ հայտարարություն է ընդւովում, որը փաստում է . «եկել է ավելի վճռական քայլեր ձեռնարկելու ժամանակը»...
Կրկին սրվում է իրավիճակը շփման գծում, հայկական կողմը հաղորդում է վիրավորված երկու զինվորների մասին...
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև սպասվող հանդիպման նախաշեմին հայկական կողմը հաղորդում է ադրբեջանական կրակից զոհված ևս մեկ զինծառայողի մասին...
Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հերթական եռակողմ հանդիպումն է անցկացվում, որն ըստ էության փաստում է` նախորդ անգամ ձեռք բերված պայմանավորվածությունները հինգ ամիս է`չեն կատարվել
Բաքուն հայտարարում է , թե հայ դիպուկահարների կրակից 9 ամյա երեխա է զոհվել...
Միջնորդները հրապարակում են Ղարաբաղի հարակից շրջաններում իրականացրած դիտարկման արդյունքները...
Շփման գծում օրեր շարունակված փոխհրաձգություններից հետո երեք հայ զինծառայող զոհվում է, մեկը` վիրավորվում:
Դովիլ. Մինսկի խմբի երեք երկրների ղեկավարները հորդորում են հաշտեցման եզրեր գտնել մի քանի շաբաթից Կազանում կայանալիք հանդիպման ժամանակ...
Ֆրանսիացի համանախագահը Եվրախորհրդարանում զեկուցում է `բանակցային սեղանին դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ ...
Կազանում կայանում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների հերթական հանդիպումը, որի հետ միջնորդները մեծ հույսեր էին կապում...
Կրկին սրվում է վիճակը շփման գծում...
Վիլնյուսում ԵԱՀԿ Նախարարական խորհրդում ընդունվում է Ղարաբաղի հարցով հերթական հնգակողմ հայտարարությունը...
Կազանում տապալված հանդիպումից հետո Կրեմլը կողմերին մերձեցնելու ևս մեկ փորձն է անում, որը սակայն, ավելի շատ նման էր Մեդվեդևի հետ հրաժեշտի հանդիպման...
Իրավիճակը շփման գծում կտրուկ սրվում է, հայկական կողմը հայտարարում է հազարավոր կրակոցների և խաղաղ բնակչության դեմ սադրանքների մասին...
Երևանը հայտարարում է, թե ադրբեջանական կողմը սկսել է խախտել հրադադարը նաև հայ֊ադրբեջանական սահմանին...
Հայկական կողմում ևս երեք զինվոր է զոհվում Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհին...
Համանախագահները դատապարտում են հրադադարի խախտման վերջին դեպքերը`կոչ անելով հետեւել հրադադարի ռեժիմին եւ զերծ մնալ պատժիչ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել նոր լարվածության
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե հայկական ուժերը կանխել են ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը Հայաստանի տարածք: Մարտերի հետևանքով զոհվել է երեք հայ զինվոր, վեցը` վիրավորվել:
Բաքուն հայտարարում է, թե բանակը հինգ զինվոր է կորցրել
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարեց Հորադիզի ուղղությամբ իրականացված դիվերսիոն փորձի մասին...
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Բաքվում հայտարարում է, թե համանախագահող երկրները պատրաստվում են կողմերին նոր առաջարկներ ներկայացնել:
Միացյալ Նահանգները, Ֆրանսիան եւ Ռուսաստանը նախատում են`մինչ օրս կողմերը չեն իրականացրել մեկ տարի առաջ Դովիլում առաջարկված քայլերը:
Բանակցային գործընթացը կրկին մտնում է փակուղի, այս անգամ`շփման գծից շատ հեռու տեղի ունեցած զարգացման պատճառով
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները Փարիզում առաջին հանդիպումն են ունենում` մ արդասպան Ռ.Սաֆարովին ներում շնորհելու`Ի.Ալիևի որոշումից հետո
Դուբլին. Մինսկի խմբում համանախագահող երկրները հանդիմանում են կողմերին` առաջընթացի բացակայության համար:
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները հանդիպում են Փարիզում `առանց էական առաջխաղացման...
Արտգործնախարարներ Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպում են Կրակովում: Բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա...
Էնիսկիլեն . Ռուսաստանի, ԱՄՆ֊ի ու Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունում ` «խորը ափսոսանք» հայտնելով, որ կողմերը բանակցային գործընթացում փորձում են միակողմանի առավելություններ ստանալ:
ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերրին Վաշինգտոն է հրավիրում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին`փորձելով բանակցային գործընթացը շարժել մեռյալ կետից...
Բաքուն հայտարարում է շփման գծում զոհված զինվորի մասին
Երևանը հայտարարում է, թե ադրբեջանական բանակը սկսել է գնդակոծել Տավուշի գյուղերը..
Տևական դադարից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կրկին նստում են բանակցային սեղանի շուրջ: Ս.Սարգսյանը պնդում է, թե Ալիևի մոտ ղարաբաղյան խնդիրը կարգավորելու ցանկություն է տեսել...
Մինսկի խմբի համանախագահող երկրներն ու կողմերը համատեղ հայտարարություն են ընդունում Կիևում` ԵԱՀԿ նախարարական խորհրդում
Համանախագահները այցելում են Ստեփանակերտ, հանդիպում ոչ միայն պաշտոնյաների, այլև` հասարակական կազմակերպությունների հետ: Ռուս համանախագահը պնդում է` որոշակի փուլում Ղարաբաղը պե'տք է միանա բանակցություններին...
Կրկին սրվում է իրավիճակը սահմանին, Ստեփանակերտը հայտարարում է, զոհված զինվորի, դիվերսիոն փորձերի մասին...
Փոխհրաձգությունները շարունակվում են, երկու կողմն էլ հաղորդում է կորուստների մասին...
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Փարիզում.գլխավոր հարցը դառնում է սահմանին լարված իրավիճակը...
Հայկական բանակի կազմավորման օրը Ստեփանակերտը հաղորդեց ևս մեկ զինվորի մահվան մասին, ըստ պաշտոնյաների, 20-ամյա զինծառայողը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։
Երևանն ու Բաքուն խոստանում են չխախտել հրադադարը Սոչիում մեկնարկող ձմեռային Օլիմպիադայի ընթացքում: Նախագահների միջև հանդիպումից, սակայն, հրաժարվում են
Ամերիկացի համանախագահը, խոսելով ԱՄՆ կառավարության անունից,կրկին հրապարակում է խնդրի կարգավորման վեց հիմնարար սկզբունքները: Ելույթը մեծ աղմոկ է բարձրացնում երեք մայրաքաղաքներում
Մինսկի խումբ, հրադադարի 20-ամյակին հանդիմանում է` «կողմերը պատրաստակամություն չեն հայտնում քաղաքական որոշումներ կայացնել` խաղաղության գործընթացում անհրաժեշտ առաջընթաց գրանցելու համար
Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե ադրբեջանական դիվերսիայի հերթական փորձն է կանխել...
Հրադադարը խախտվում է շփման գծի համեմատաբար անվտանգ հատվածում` Նախիջևանի հետ սահմանին, հայկական կողմից զոհվում է երկու զինծառայող...
Ստեփանակերտը հայտարարում է, թե բանակը կասեցրել է ադրբեջանական դիվերսոն խմբի ներթափանցման ևս մեկ փորձ: Ավելի ուշ ձերբակալվում են Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը` երկու մարդու սպանելու մեղադրանքով։
Ղարաբաղը հաղորդում է մեկ զոհի մասին, Ադրբեջանը `երկու վիրավորների: Կրակահերթերը չեն դադարում նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին`սկիզբ դնելով 94֊ից հետո ամենաարյունալի մարտերին
Ղարաբաղում զոհվում է երկու, Ադրբեջանում` 9 զինվոր: Կողմերը միմյանց են մեղադրում դիվերսիոն փորձ նախաձեռնելու մեջ
Ադրբեջանում մահանում է Չինարիի 33 ամյա բնակիչ Կարեն Պետրոսյանը, ով ըստ հարազատների,մեկ օր առաջ մոլորվելով անցել էր սահմանն ու գերևավել ..,
Մոտ երկու շաբաթ շարունակված կատաղի մարտերի հետևանքով, ընդհանուր առմամբ , 20 մարդ է զոհվում, մեծ մասը`Ադրբեջանից...
Սահմանի աննադեպ լարվածության ֆոնին Ռուսաստանի նախագահ Վ.Պուտինը երկու առաջնորդներին հրավիրում է Սոչի:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները տարվա ընթացքում երկրորդ անգամ են հանդիպում, այս անգամ`ԱՄՆ պետքարտուղար Ջ.Քերրիի նախաձեռնությամբ
Ալիև֊Սարգսյան հանդիպումից օրեր անց Ղարաբաղում ևս մեկ զինվոր է զոհվում: Սրվում է իրավիճակը նաև Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին
Նախագահների `տարվա երրրորդ հանդիպումը կայանում է Մինսկի խմբում նախագահող երրորդ երկրում` Ֆրանսիայում: Կողմերը , ըստ հրաօարակային ելույթների, մեկ հարցի շուրջ են պայմանավորվում`հաջորդ հանդիպման, որը, սակայն, պետք է կայանար մեկ տարի անց միայն
Ադրբեջանական կողմը խոցում է Ղարաբաղում ուսումնավարժական թռիչք իրականացնող Մի-24 ուղղաթիռը, անձնակազմի երեք անդամներն էլ զոհվում են:Սա 1994 թվականի հրադադարից ի վեր շփման գծում արձանագրված առաջին նման դեպքն էր։
Մինսկի խմբի երեք երկրների արտգործնախարարները հայտարարում են`«պատրաստ են նոր էջ բացել խաղաղության շուրջ բանակցություններում»...
Հայկական կողմը հաղորդում է սահմանին զոհված ևս մեկ զինվորի մասին, մահվան հանգամանքները չեն հրապարակվում:
Ստեփանակերտը հաղորդեց`բանակը երկու զինվոր է կորցրել շփման գծում տեղի ունեցած երկու դիվերսիոն փորձերի ժամանակ:
Ստեփանակերտը հաղորդեց, թե պատասխան քայլեր են ձեռնարկվել` շփման գծում ադրբեջանական կողմի ակտիվությունը ճնշելու համար...
Տավուշում`սահմանամերձ Բաղանիսում, հակառակորդի կրակից 80 ամյա հովիվ է զոհվում
Հայկական կողմը հաղորդեց, թե մեկ գիշերվա ընթացքում հակառակորդը դիվերսիոն ներթափանցման ութ փորձ է ձեռնարկել, Ղարաբաղի բանակի զինվորներից մեկը զոհվել է...
Դիվերսիաների փորձերը սահմանին և շփման գծում շարունակվում են, հայկական կողմը հաղորդում է առնվազն երեք զոհի, ադրբեջանական կողմը ևս` երեք զոհի և երկու վիրավորի մասին:
Սահմանին չդադարող լարվածության ֆոնին Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածում`առաջին ա նգամ ակնարկելով, որ Բաքուն է պատասխանատու հրադադարի խախտման վերջին դեպքերի համար
Հայաստանի սահմանամերձ գյուղերում մեկ օրում երկու խաղաղ բնակիչ է զոհվում , տասնյակ համայնքներ`գնդակոծվում: Պաշտպանության նախարարությունը հաղորդում է`«սահմանին դանդաղ պատերազմ է»...
Համանախագահները այցելում են տարածաշրջան`հրադադարն ամրապնդելու առաջարկներով: Կարգավորման ուղղությամբ նոր մոտեցումներ կրկին չկան...
Հարձակում Գյուլիստանի ուղղությամբ․ հայկական կողմում երեք զոհ, Ադրբեջանում`երկու:
Ադրբեջանական կողմը, ըստ Ստեփանակերտի, հարձակման ու դիվերսիայի մի քանի փորձ է ձեռնարկում , մինչ Հայաստանում նշում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը...
Համանախագահները վերստին ճանաչում են ԼՂ ժողովրդի դերը՝ իր ճակատագիրը որոշելու հարցում
Բաքուն պնդում է, թե հայկական ուժերը դիվերսիոն ներթափանցման փորձ են ձեռնարկելու
Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական կողմը գնդակոծում է սահմանամերձ գյուղերը, տեղի բնակիչներն այդ մասին տեսանյութ են հրապարակում
Տավուշի մարզի սահմանամերձ Վազաշենում երեք խաղաղ բնակիչ է վիրավորվում`օրեր շարունակվող գնդակոծություններից:
Հայաստանը հայտարարում է, թե սահմանամերձ Պառավաքար գյուղում 3 խաղաղ բնակիչ է զոհվել, 2-ը` վիրավորվել:
Միջնորդներին հաջողվում է տևական դադարից հետո հանդիպում կազմակերպել Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև...
Ղարաբաղում չորս զինծառայող է զոհվում, 16-ը` վիրավորվում`հրթիռահրետանային արկակոծման հետևանքով:
Համանախագահները կոչ են անում հրադադարի խախտումները հետաքննելու մեխանիզմ ընդունել: Հայկական կողմը համաձայնում է, Բաքուն`նախապայմաններ է դնում...
Ադրբեջանը հաղորդում է, թե բանակը երեք զինվոր է կորցրել «ռազմաճակատի տարբեր հատվածներում ծանր մարտերում»:
Սահմանային լարվածությանը ականատես են դառնում Մինսկի խմբի միջնորդները. կրակոցներ են հնչում շփման գծի դիտարկման ժամանակ...
Մինսկի խմբի համանախագահող երկրները դատապարտում են ծանր զենքերի կիրառումը`կոչ անելով կողմերին վերսկսել հիմնարար սկզբունքների շուրջ առարկայական քննարկումները...
Ղարաբաղը հայտարարում է, թե հրադադարից հետո առաջին անգամ Ադրբեջանը հայկական դիրքերը արկակոծում է տանկերով. զոհվում է ևս մեկ զինվոր
Միջնորդների տևական ջանքերից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները նստում են դեմ առ դեմ բանակցությունների: Տարվա առաջին ու վերջին այդ հանդիպումը, սակայն, էլ ավելի ակնհայտ է դարձնում տարաձայնությունները...
Ստեփանակերտը հաղորդում է առաջին զոհի մասին. Լարվածությունը հետագա շաբաթներին չի մարում`ապրիլին հասնելով իր գագաթնակետին
Ղարաբաղը հաղորդում է դիվերսիոն ներթափանցման նոր փորձի մասին: Հայկական կողմի տվյալներով, ադրբեջանցի զինվորներից երկուսը զոհվել էին, մի քանիսը`վիրավորվել: Բաքուն չէր հաստատում...
ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում հանդիպում է Ի. Ալիևին, Ադրբեջանի նախագահը սպառնում է` «խնդրի կարգավորումը հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը զորքը դուրս բերի Ադրբեջանի տարածքից»։
Ադրբեջանը լայնածավալ հարձակողական գործողություններ է սկսում` 1994֊ի հրադադարից հետո առաջին անգամ կիրառելով Գրադ կայանքներ ու ծանր ռազմատեխնիկայի այլ միջոցներ:
Ստեփանակերտը հայտարարում է, թե կեսօրից կրակը դադարեցված է` երկկողմ համաձայնությամբ:
«Եթե լավ զինտեխնիկա ունենայինք, չէինք վիրավորվի». Հարաբերական հրադադարից օրեր անց զինվորները սկսեցին մանրամասներ պատմել հայկական դիրքերի անմխիթար վիճակի, զենքի պակասի ու բահերով կռվելու մասին...
Ադրբեջանը պնդում է, թե չնայած պայմանավորվածություններին, հայկական կողմը շարունակում է խախտել հրադադարը
Եվս մեկ զոհ, երեք վիրավոր Ղարաբաղում: Չնայած հրադադարի մասին պայմանավորվածությանը` Ստեփանակերտը հայտարարում է խաղաղ բնակավայրերի գնդակոծման մասին...
Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները առաջին հանդիպումն են ունենում Վիեննայում
Ալիև֊Սարգսյան բանակցություններից ժամեր անց,ըստ հայկական կողմի, Ադրբեջանը խախտում է հրադադարը:
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները քառօրյա պատերազմից հետո երկրորդ անգամ են հանդիպում...
Հայաստանի նախագահը Ստեփանակերտում հետաքրքրվում է`ինչ կարծիք ունեն ղարաբաղցիները տարածքների զիջման վերաբերյալ:
Ռուսաստանի արտգործնախարարը նախագահ Պուտինի հանձնարարությամբ այցելում է նախ Երևան,ապա`Բաքու...
Ղարաբաղը հայտարարում է, թե Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով քսանամյա զինծառայող է զոհվել
Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ են անում Ալիևին և Սարգսյանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ...
Հայաստանի նախագահը Ղարաբաղում հայտարարում է, թե զորքին ու բնակչությանը սպասվում է «դժվարին ժամանակահատված»...
Զինված միջադեպ Հայաստանի տարածքում: Երևանը հաղորդեց առնվազն երեք զոհի և հակառակորդի մեծաթիվ կորուստների մասին
Տարեսկզբին երեք շաբաթվա ընթացքում հակառակորդի կրակոցներից կամ` չպարզված հանգամանքներում, Ղարաբաղում չորս զինվոր է զոհվում
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը Մյունխենում: Ավարտին միջնորդները հայտարարեցին` պատերազմը տարբերակ չէ...
Ադրբեջանը հաղորդում է 5 զինվորի սպանության մասին: Կողմերը միմյանց են մեղադրում դիվերսիոն ներթափանցման փորձերի մեջ...
Ադրբեջանի արտգործնախարարը այցելում է Մոսկվա, բանակցություններից հետո Ս.Լավրովը որոշ մանրամասներ է հայտնում ..․
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները`Մոսկվայում: Կրեմլը փորձում է կրկին իր ձեռքն առնել Մինսկի խմբի առաջնորդությունը...
Ադրբեջանի զինված ուժերը երեք հրթիռային հարված են հասցնում ղարաբաղյան դիրքերին «Սպայկ» տեսակի իսրայելական հեռակառավարվող հրթիռներով, որոնք վերջին անգամ կիրառվել էին2016֊ի ապրիլյան պատերազմի ժամանակ...
Համանախագահները դիմում են կողմերին`առաջին անգամ հստակ արձանագրելով, որ շփման գծում լարվածության աճը սկսվել է Ադրբեջանի մեղքով...
Հայկական կողմում մեկ օրում չորս զինվոր է զոհվում, երեքը`վիրավորվում: Բաքուն պնդում է` պատասխանել են «հայկական սադրանքներին»..
Համանախագահները հորդորում են Ադրբեջանին միջոցներ ձեռնարկել` լարվածության հետագա սրացումից խուսափելու համար:
իրավիճակը շփման գծում կտրուկ սրվում է. ադրբեջանական կողմը հաղորդում է` հայկական կողմի արկակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ են զոհվել` 50-ամյա կին և 2 տարեկան երեխա...
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը, ավարտելով դիվանագիտական առաքելությունն այս պաշտոնում, մանրամասներ է հրապարակում բանակցվող փաստաթղթից...
Սահմանային չդադարող լարվածության ֆոնին նախագահներ Ալիևն ու Սարգսյան հանդիպում են Ժնևում.սա երկու նախագահների`տարվա առաջին ու վերջին հանդիպումն էր...
Մինսկի խմբի նախկին համանախագահները հայտարարում են`ղարաբաղյան խնդիրը սառեցված չէ, ավելին՝ վերջին տասնամյակում կողմերի դիրքորոշումներն ավելի են կարծրացել...
Ռուսաստանի արտգործնախարարը այցելում է Բաքու,ապա`Երևան: Ռուսական լրատվամիջոցները պնդում են, թե Լավրովը կարգավորման նոր տարբերակ է առաջարկում կողմերին...
Համանախագահող երկրների արտգործնախարարները հորդորում են կողմերին փոխիզիջումների գնալ
Կրակովում տեղի է ունենում արտգործնախարարներ Է.Մամեդյարովի և Է.Նալբանդյանի` տարվա առաջին ու վերջին հանդիպումը:
Հայաստանի նոր վարչապետը` թավշյա հեղափոխությամբ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ծանոթանում է Ադրբեջանի նախագահ Ի.Ալիևի հետ...
Ղարաբաղում հայտարարում են հակառակորդի կրակից զոհված զինվորի մասին...
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը կարճատև զրույց են ունենում, որի արդյունքում պայմանավորվում են առանցքային հարցերից մեկի`հրադադարի պահպանման շուրջ
Մինսկի խմբի համանախագահները այցելում են տարածաշրջան`գոհունակություն հայտնելով Ալիև֊Փաշինյան պայմանավորվածությունների ու հանդիպումների վերաբերյալ
Սանկտ Պետերբուրգ. Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը երրորդ` ոչ պաշտոնական հանդիպումն են ունենում...
Ադրբեջանի արտգործնախարարը Զ.Մնացականյանի հետ երրորդ հանդիպումից հետո հայտարարեց` «առաջին անգամ հայաստանցի գործընկերոջ հետ կարողացել են որոշակի փոխըմբռնման գալ ղարաբաղյան հակամարտության հարցում»:
Փարիզ. արտգործնախարարներ Մամեդյարովն ու Մնացականյանը չորս ժամ քննարկում են, ըստ պաշտոնական հաղորդագրության, խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ
Համանախագահները հայտարարում են` կողմերը պատրաստ են հանդիպել Փաշինյան֊Ալիև ձևաչափով...
Մինսկի խումբը հորդորում է «զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում ձևաչափի միակողմանի փոփոխություն»...
Վարչապետ Փաշինյանը մեկնում է Ստեփանակերտ, որտեղ Հայաստանի և Ղարաբաղի Անվտանգության խորհուրդները առաջին անգամ համատեղ նիստ են անցկացնում...
Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման շեմին իրավիճակը շփման գծում կրկին սրվում է. ադրբեջանական կողմը հաղորդում է մեկ զոհի մասին
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը առաջին պաշտոնական հանդիպումն են անցկացնում` Մինսկի խմբի հովանու ներքո:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպում են Մոսկվայում, բանակցություններն անցնում են Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ներկայությամբ...
Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարում է, թե Միացյալ Նահանգների պետքարտուղարը կողմերին հրավիրել է Վաշինգտոն...
Հայկական կողմը հաղորդեց Տավուշում և Ղարաբաղում վիրավորված երկու զինվորների մասին...