Մատչելիության հղումներ

Թրամփը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վենեսուելայից


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ռուսաստանին դուրս բերել զորքերը Վենեսուելայից։

«Ռուսաստանը պետք է դուրս գա», - մարտի 27-ին լրագրողներին ասել է Թրամփը Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդոյի կնոջ՝ Ֆաբիանա Ռոզալեսի հետ հանդիպումից հետո։ Գուաիդոն Միացյալ Նահանգների և ավելի քան 50 այլ երկրների կողմից ճանաչվել է որպես Հարավային Ամերիկայի այդ երկրի ժամանակավոր նախագահ:

Հարցին, թե ինչպես է նա պատրաստվում ստիպել Ռուսաստանին դուրս բերել զորքերը, Թրամփն ասել է. - «Դեռ կտեսնենք, բոլոր տարբերակները բաց են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG